Երգչուհի Արմինկան փոխել է սանրվածքը
PHOTOԵրգչուհի Արմինկան հաճախ է դիմում ոճային փոփոխությունների: Մենք նրան միշտ տեսնում ենք գեղեցիկ, խնամված, ոճային, ի դեպ, մեծամասամբ իր ստեղծած հագուստներով: Սակայն վարսերի առումով Արմինկայի վերջին ոճային կտրուկ փոփոխությունը եղել է երևի 10 տարի առաջ, երբ նա սևահերից դարձավ շիկահեր: Ու ահա օրերս Արմինկան փոխեց վարսերի կտրվածքը ու նախկին քամու էֆեկտով սանրվածքը փոխարինեց դասական ու խիստ կառեով: Նաև պետք է նշել, որ այս նոր սանրվածքով Արմինկան շատ նման է դարձել իր քրոջը՝ Լուսինեին, ով ամբողջ կյանքում կառե է կրել: Ի դեպ, արդեն երկար տարիներ է՝ Արմինկայի ոճաբանն ու վարսահարդարը հենց նրա քույրն է: Լուսանկարն Արմինկան այսպես է մակագրել. «Որքան երկարում է զգեստիս փեշը, այնքան կարճանում է մազիս կտրվածքը»:


1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



