Մանչեսթերի օդանավակայանի տերմինալներից մեկի ուղևորները տարհանվում են
INTERNATIONAL NEWSՄանչեսթերի օդանավակայանի անվտանգության ծառայությունն իրականացնում է ուղևորների տարհանում երրորդ տերմինալից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տարհանումն իրականացվում է միայն երրորդ տերմինալում: Մյուս երկուսն աշխատում են սովորական ռեժիմով»,- հայտնել է օդանավակայանի աշխատակիցը:
Համաձայն նախնական տեղեկատվության, որը տեղադրվել է Մանչեսթերի օդանավակայանի պաշտոնական թվիթերյան էջում, տարհանման պատճառը կասկածելի պայուսակի հայտնաբերումն է:
Մանչեսթերի միջազգային օդանավակայանը համարվում է Մեծ Բրիտանիայի՝ ծանրաբեռնվածությամբ երրորդ օդանավակայանը: Այն տարեկան սպասարկում է շուրջ 26 մլն մարդու:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



