Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը սպառազինությունը ստանում է Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից. Ռիչարդ Կիրակոսյան

POLITICS

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության երեք կարևոր գործոն է առանձնացնում: «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և  անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ համագործակցության առաջին կարևոր գործոնը փորձի փոխանակումն է: «Նախ՝ երբ նայում ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ փորձառության փոխանակումն է, Հայաստանի ունակությունը՝ պատրաստվել գալիք սպառնալիքներին ու մարտահրավերներին։ Կարևոր է նաև հայկական զինված ուժերի արդիականացումը և պրոֆեսիոնալիզացիան։ Ի տարբերություն իր հարևանների՝ Հայաստանն առաջարկում է ավելի կանխատեսելի, կայուն և պրոֆեսիոնալ զինուժ»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երկրորդ կարևոր գործոնը, ըստ Կիրակոսյանի՝ վերաբերում է նոր հնարավորություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի առջև բացվող առաջին հնարավորությունը քաղաքացիական վերահսկողության կարևորությունն է, որը, մասնավորապես, կարևոր է Հայաստանի համար հիմա, քանի որ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի։

«Ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների՝ Հայաստանը տպավորիչ և կայուն հարաբերություններ ունի քաղաքականության և զինուժի միջև, զինուժը չի խառնվում քաղաքականությանը։ Այս իմաստով մեծ առավելություններ ունենք մեր հարևանների նկատմամբ։ Երկրորդ կարևորությունն ինստիտուցիոնալ պատասխանատվությունները զարգացնելու հնարավորությունն է: Եվ վերջապես, նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև, ինչը թույլ է տալիս նվազեցնել մեկ գործընկերոջից գերկախվածության մեջ լինելու ռիսկերը»,- ասաց փորձագետը։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երրորդ և վերջին կարևոր գործոնն այն է, թե ինչպես է Հայաստանը զարգանում. «Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դրա մասին են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը։ Հայաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր, նշանակալի հնարավորություններ է ընձեռում ՆԱՏՕ-ի մանդատն ու առաքելությունն ամրացնելու հարցում։ Այս իմաստով՝ մենք պետք է խորացնենք գիտելիքները ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին, և իրատեսական ակնկալիքներ ունենանք ՆԱՏՕ-ից։ Առաջին հերթին՝ մենք ՆԱՏՕ-ի գործընկերն ենք, ոչ թե՝ անդամը»,- ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը։

Նա հավելեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը Հայաստանի կողմից հակառուսական ջանքեր չեն: Նա նշեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ անդամ հանդիսանալով՝ եզակի օրինակ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը չի կարող Հայաստանը մեկուսացված դարձնել: «Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից, մենք երկուսի կարիքն էլ ունենք»,- եզրափակեց փորձագետը։ 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank