Էդրիան Բրոուդին Լոկարնոյի կինոփառատոնի պատվավոր մրցանակի է արժանանալու
LIFEՕսկարակիր դերասան Էդրիան Բրոուդին հերթական պարգևն է ստանալու: Այս անգամ նրա աշխատանքը գնահատել է Լոկարնոյի կինոփառատոնի ժյուրին: Այս փառատոնը մեկնարկելու է օգոստոսի 2-ին և շարունակվելու է 10 օր:
Բրոուդին հայտնի է «Դաշնակահարը», «Պիջակը», «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» և այլ ֆիլմերում խաղացած իր դերերով, նա համագործակցել է ռեժիսորներ Ռոման Պոլանսկիի, Ուես Անդերսոնի, Վուդի Ալլենի, Թերրենս Մալիկի հետ:
Լոկարնոյի կինոփառատոնին կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար նրան ընձեռելու են «Պատվավոր ընձառյուծ» կոչվող մրցանակը: Բրոուդին անձամբ է վերցնելու այն:
Այս փառատոնի նախկին մրցանակակիրներից են Միա Ֆերրոուն, Էնդի Գարսիան, Ստեֆանիա Սանդրելլին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



