Ֆլորիդայում 43 տարեկանում մահացել է Փրինսի նախկին թմբկահարը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 43 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երաժիշտ Փրինսի նախկին թմբկահար Ջոն Բլեքուել Կրտսերը: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով երաժշտի կնոջը:
Հայտնի է, որ Փրինսը 15 տարի ելույթ է ունեցել այս թմբկահարի հետ: Բլեքուելը վարպետ է համարվել և հայտնի եղել իր յուրահատուկ ոճի համար:
Նշվում է, որ թմբկահարը համագործակցել է այլ հայտնի երաժիշտների հետ, որոնց թվում են Ջասթին Թիմբերլեյքը և Պատի Լաբելը:
2016 թվականին Բլեքուելի մոտ գլխուղեղի երկու ուռուցք է հայտնաբերվել: Դրանից բացի, նա ունեցել է այլ առողջական խնդիրներ:
Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտ Փրինսը մահացել է 2016 թվականի ապրիլի 21-ին: Երգիչ, երգահան և գործիքավորող Փրինսը համարվում էր իր ժամանակաշրջանի ամենահնարամիտ ու ստեղծագործող երաժիշտներից մեկը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



