Պուտին-Թրամփ հանդիպումը կենսական նշանակություն ունի ողջ աշխարհի մարդկանց համար. Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչ սպասելիքներ ունեն Կրեմլում Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպմանն ընդառաջ:
«Առաջին հանդիպում, առաջին ծանոթություն, ահա և ամենակարևորն այս հանդիպման մեջ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը՝ հավելելով, որ հանդիպումը շատ երկար չի տևի:
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, Պեսկովը շեշտել է, որ այդ հանդիպումը կենսական նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ բնակիչների, այլև ամբողջ աշխարհի մարդկանց համար:
Հայտնի է, որ կողմերը կքննարկեն գլխավորապես սիրիական հակամարտությունը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Պեսկովը նշել է, որ առաջին հանդիպման ժամանակ Պուտինը ժամանակի սղության պատճառով կարող է հնարավորություն չունենալ ամբողջովին արտահայտելու իր տեսակետը ուկրաինական խնդրի վերաբերյալ:



