Ժոան Կապդևիլյայի համար «Ալաշկերտի» հետ խաղը վերջինն էր կարիերայում
SPORT«Սանտա Կոլոմայի» իսպանացի պաշտպան Ժոան Կապդևիլյան կարիերան ավարտելու որոշում է կայացրել,- հայտնում է «L'Equipe»-ը:
39-ամյա փորձառու ֆուտբոլիստը 2015-ին ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան, սակայն նախորդ տարի վերսկսեց այն՝ հանդես գալով անդորրական թիմում:
Այսպիսով, իսպանական ֆուտբոլի դեմքերից մեկը կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց «Ալաշկերտի» հետ: Հիշեցնենք, երեկ Հայաստանի չեմպիոնը 1:1 հաշվով ավարտեց ՉԼ-ի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը:
Կապդևիլյան Իսպանիայի հավաքականում դարձել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Էսպանյոլում», «Աթլետիկոյում», «Դեպորտիվոյում», «Վիլյառեալում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



