Ֆրանսիայում պահանջել են Հասարակածային Գվինեայի նախագահի որդուն դատապարտել ազատազրկման եւ բազմամիլիոնանոց տուգանքի
INTERNATIONAL NEWSՖրանսիայում դատախազը պահանջել է Հասարակածային Գվինեայի նախագահի որդուն 3 տարվա ազատազրկման դատապարտել Փարիզում շքեղ բնակարաններ եւ էկզոտիկ ավտոմեքենաներ գնելու համար միջոցների վատնման մեղադրանքով: Դրանից զատ, մեղադրական կողմը պահանջել է նրան 30 մլն եվրոյով տուգանել եւ բռնագրավել Ֆրանսիայում բոլոր ակտիվները:
Հասարակածային Գվինեայի նախագահի որդի, նաեւ երկրի փոխնախագահ Թեոդորին Օբիանգը հերքում է վատնած պետական միջոցների լվացման մեղադրանքները: Նրա դեմ դատավարությունը հեռակա է ընթանում:
Նշենք, որ Օբիանգը 2005 թվականին Փարիզի հարուստ շրջանում 25 մլն եվրոյով շքեղ բնակարան է գնել: Դրանից բացի, նա թանկարժեք մեքենաների հավաքածու ունի: Անշարժ գույքը եւ թանկարժեք իրերը հաշվի առնելով` նրա ակտիվների ընդհանուր արժեքը մոտ 100 մլն եվրո է կազմում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



