Եվրամիությունը սեփական դատախազությունը կունենա
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը սեփական դատախազությունը կունենա: Համապատասխան որոշումը Ստրասբուրգում հուլիսի 5-ին ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, ենթադրվում է, որ նոր կառույցը, որի աշխատանքներին կմասնակցեն ԵՄ անդամ երկրներից 20-ը, իր գործունեությունը կսկսի 2020-ին:
Նոր կառույցի հիմնախնդիրը կլինի ֆինանսական ոլորտում բազմամիլիարդանոց միջսահմանային խարդախության դեմ պայքարը, մասնավորապես` դրամաշորթության, փողերի լվացման ևեվրոպական ֆինանսական միջոցների հետ կապված խարդախության: Եվրահանձնաժողովի տվյալներով` միայն ԱԱՀ-ի հետ կապված միջսահմանային խարդախությունների պատճառով ԵՄ տնտեսությունը 50 մլրդ եվրոյի վնասներ է կրում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



