Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ես այդ պատվավոր կոչման կրողն եմ, իսկ դա պատկանում է իմ ժողովրդին. Հայկ Թորոսյան

LIFE

Citylife.am-ի հերթական զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, կամ ինչպես ինքն է ավելի ճիշտ համարում ասել՝ արտիստ, Հայկ Թորոսյանն է, ում յուրաքանչյուր  տպավորիչ և անկեղծ պատասխանը թույլ է տալիս վստահորեն ասել, որ մենք ունենք արվեստագետների փառահեղ ավագ սերունդ:
Citylife.am-Պարո՛ն Թորոսյան, դերասանի մասնագիտությունը պահանջում է յուրաքանչյուր դեր կերտելիս այնքան բնական լինել, որ կարծեք թե դա դերասանի իրական կյանքն է: Եթե փորձենք մտովի հետ գնալ, կհիշեք՝ ո՞րն է եղել Ձեր առաջին խաղացած դերը:

Հայկ– Նախ ասեմ`չեմ սիրում դերասան բառը: Դա նշանակում է դերը ասող, իսկ այ արտիստը այս պարագայում ավելի պատվաբեր է ու ավելի դիպուկ, հետևաբար դեր ասողը չի կարող բնական խաղալ: Հարկավոր է ցանկացած դեր կերտել արտիստին վայել, այլապես համոզիչ չի լինի… Իսկ արտիստը պետք է ու պարտավոր է համոզիչ լինել: Իսկ ինչ վերաբերում է իմ առաջին խաղացած դերին`եղել է Արամ- Աշոտ Պապայանի <<Աշխարհնայո՛, շուռ է եկել>>  ներկայացման մեջ ոստիկանի դերը: Citylife.am- Ձեր մասնագիտական գործունեությունը սկսել եք խորհրդային տարիներին, երբ մեր մտավորականությունը բախվում էր բազմաթիվ դժվարությունների հետ: Դուք ինչպիսի՞ դժվարություններ եք ունեցել:

Հայկ– Մտավորականների դժվարություններին բախվելը եղել է, կա ու միշտ էլ կլինի, քանզի մտավորականի աշխարհն այլ է, աշխարհն`այլ: Ակամայից հիշեցի մի դեպք. ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր թատրոնները բեմադրում էին այդ պիեսը, մենք ևս բացառություն չէինք: Պիեսը կոչվում էր <<13-րդ նախագահ>>: Ես խաղում էի Զաքիրովի դերը: Թատրոններում գոյություն ունեին պարտկոմներ, մեր թատրոնի պարտկոմը ևս զբաղված էր ներկայացման մեջ: Ես ասելիքս ձևակերպել էի հետևյալ կերպ. <<…Ուրեմն նա ազնիվ կոմունիստ է…>>: Այդ նախադասաությունը ինձ համար դարձավ գրեթե ճակատագրական: Կուսկոմի խորհրդին հարցս լսեցին ու քիչ էր մնում աշխատանքից ազատեին: Իսկ այսօր այս ամենը պարզապես ծիծաղելի է: Դեմոկրատիան չպետք է շփոթել անարխիայի հետ…

Citylife.am- Պարո՛ն Թորոսյան, կերտել եք ամենատարբեր դերեր  և՛ գեղարվեստական ֆիլմերում, և՛ հեռուստասերիալներում: Եղե՞լ է արդյոք այնպիսի դեր, որը կերտելիս կապվածություն զգաք Ձեր և մարմնավորվող կերպարի միջև:

Հայկ– Ցանկացած դեր կերտելիս արտիստը փորձում է հասնել կատարելության: Այլ բան է, թե որքանով է նրան հաջողվում, բայց լինում է, որ կերտում ես տվյալ դերը բոլորի համար հաջողված է լինում, բայց քեզ համար`ոչ հարազատ: Ինձ համար այդպիսին եղավ Հր. Մաթևոսյանի <<Ալխոն>> ստեղծագործությունը, որտեղ մարմնավորում էի Ալխո ձիուն: Ես իմ բոլոր դերերն եմ շատ սիրում: Դրանք իմն են, իմ ստեղծածը, որոնք էլ թանկ են ինձ համար: Կապվում եմ, հարազատանում բոլորի հետ, բայց չեմ նույնանում:Citylife.am- Կարծիք կա, որ դերասանը երբեք չպետք է հրաժարվի այն դերից, որը նրան կառաջարկեն, ինչն էլ, անխոս, կխոսի նրա պրոֆեսիոնալիզմի մասին: Կիսու՞մ եք այս կարծիքը:

Հայկ– Իհարկե, ո՛չ: Արտիստն առաջին հերթին մարդ է, ով ունի իր սկզբունքները: Եթե դա իմ սկզբունքներին դեմ է, ես միանշանակ հրաժարվում եմ:

Citylife.am- Ձեր գործում եղել են բաներ, որոնք ի սկզբանե  սկզբունքորեն չեք արել ու հիմա էլ չեք անի:   

Հայկ– Նախ ասեմ, որ մինչ այժմ իմ բոլոր խաղընկերները ինձանից շնորհակալ են լինում միմյանց հետ հեշտ ու արհեստավարժ աշխատանքի համար: Իսկ առողջ դատողությունն ու այլակարծությունը միմիայն օգնում են գործին, քանզի ճիշտ հնչեցրած յուրաքանչյուր կարծիք բնական ու մարդկային է:

Citylife.am- Նկարահանման հրապարակում ավագ՝ ավելի փորձառու սերնդի կողքին, այժմ նկատելի են  նաև երիտասարդ դերասաններ: Երկու սերունդների միջև կարող են լինել կարծիքների բախումներ: Ձեր աշխատանքային պրակտիկայում եղե՞լ են նման դեպքեր, և եթե այո՝ ի՞նչ պատճառով:

Հայկ– Այսօր մենք ունենք հրաշալի տաղանդավոր երիտասարդներ, որոնցից կարելի է շատ բան սովորել: Երիտասարդությունն ինքնին նորություն, թարմություն ու գեղեղկություն է: Մի խոսքով` հրաշալի է:Citylife.am- Խոսենք մի փոքր թատրոնի մասին: Ինչպիսի՞ դեր ունի այն Ձեր կյանքում:

Հայկ– Թատրոնն իմն է, իմ կյանքը, կենսակերպն ու տունը: Թատրոնն իմ ամեն ինչն է: Ասեմ ավելին`հանուն իմ թատրոնի ես հրաժարվել եմ շատ գայթակղիչ ու շահեկան բիզնես-առաջարկներից: Դա իմը չէր….

Citylife.am- Պարո՛ն Թորոսյան, 2016 թվականին արժանացել եք ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ նշանակություն ունի այդ կոչումը Ձեզ համար, և ընդհանրապես որքանո՞վ եք այն կարևորում արվեստագետի կյանքում:

Հայկ– Իհարկե, կարևոր է այնքանով, որ զգում ես, թե արածդ գործը գնահատում է նաև կառավարությունը: Ի դեպ, արդեն 15 տարի էր, ինչ ներկայացված էի կոչմանը: Ուշացումով ստացված կոչման համուհոտը և’ հեռուստադիտողս, և’ հանդիսատեսս արդեն տվել էին: Իհարկե հաճելի է ժամանակին ստանալը, բայց դա ո՛չ շնորհքս ավելացրեց, ո’չ աշխատավարձս: Ես այդ պատվավոր կոչման կրողն եմ, իսկ դա պատկանում է իմ ժողովրդին:

 Citylife.am- Ի՞նչ նորություններ ունեք առաջիկայում:

Հայկ- Ունեմ, իհարկե, առաջարկներ, նաև նոր պատասխանատու դեր իմ թատրոնում:  Հարկավոր է այս ամենը իմի բերել, տեղավորվել ժամանակի մեջ ու նայել առաջ:Citylife.am- Պարո՛ն Թորոսյան, անչափ շնորհակալ եմ ժամանակ հատկացնելու ու նմանօրինակ հարցազրույցի համար: Ցանկանում եմ Ձեզ ամենակարևորը քաջառողջություն, և Աստծո կամքով դեռ երկար ու ձիգ տարիների մասնագիտական գործունեություն:

Հայկ– Ես էլ եմ շնորհակալ: 2017 թվականին ցանկանում եմ հայոց աշխարհիս հոգուն և սահմաններին խաղաղություն, խաղաղություն ընտանիքներին ու խաղաղություն ամենեցուն:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan