Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կփորձեմ աշխատել և անել ավելին, որ հետագա աշխատանքներս շատ ավելի հիմնական ու կայուն լինեն. Սոնա Ռուբենյան

LIFE

Citylife.am- Սոնա՛, ես գիտեմ, որ փոքր տարիքում դեպի երաժշտական ասպարեզ Ձեզ ուղղորդել են Ձեր ծնողները, բայց արդյո՞ք դա եղել է Ձեր ցանկությունը։

Սոնա– Դե իհարկե իմ ցանկությունն է եղել: Տանը միշտ երգել եմ, իսկ ծնողներս էլ հաշվի առնելով իմ նախասիրությունները՝ սերս դեպի երգը, միջամտել են ու տարել ինձ այդ ուղով։

Citylife.am- Փաստորեն կարելի է ասել, որ դա է եղել Ձեր երազանքը, նպատակը։

Սոնա– Երազանք, նպատակ 4 կամ 5 տարեկանում բնականաբար չի եղել, ուղղակի սիրել եմ երգել, և կարծում եմ հենց այդ պատճառով էլ դարձա երգչուհի։

Citylife.am- Եթե երգչուհի չլինեիք, ապա ուրիշ ո՞ր ասպարեզում Ձեզ կտեսնեինք։

Սոնա- Հաստատ կրկին կապ էր ունենալու երաժշտության հետ, որովհետև մասնագիտությամբ ջազ-դաշնակահարուհի եմ: Ավարտել եմ կոնսերվատորիան, ու հաստատ որևիցե մի գործիք էր լինելու երաժշտական. ամեն դեպքում երաժշտության հետ կապ ունեցող ինչ-որ մի բան։Citylife.am- Երգում եք տարբեր ժանրի երգեր. ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ:

Սոնա– Երգերը երգում եմ այն պատճառով, քանի որ հոգուս հարազատ են լինում։ Այսինքն՝ այն երգը, որը երգում եմ տվյալ պահին, արդեն դառնում է հոգեհարազատ։ Երգում եմ ինձ համար սիրելի երգեր՝ հայկական ժողովրդականից սկսած մինչև սոուլ, ջազ: Ամեն ինչ սիրում եմ, բայց կոնկրետ ինչ-որ բան չեմ կարող նշել։

Citylife.am- Վերջին շրջանում ներկայացնում եք սիրված և ճանաչված երգերը ժամանակակից տարբերակով: Կարելի՞ է ենթադրել, որ այդ տարբերակն ավելի հաճելի է Ձեզ:

Սոնա-Ներկայացնում ենք տարբեր երգեր՝ Գարիկ Պապոյանի գործիքավորմամբ ու մեր՝ բոլորիս մատուցմամբ: Երգերի նոր տարբերակներն այնպես են արված, որ ավելի հարազատ լինեն մեզ, և որ մենք ավելի հաճույքով ներկայացնենք դրանք։ Կարծում եմ, որ հենց այդպես էլ ստացվում է։ Մեզ շատ ավելի հարազատ են դարձել երգերի հենց այս նոր տարբերակները։Citylife.am- Ձեր երգացանկից ո՞ր երգը կհամարեք Ձեզ համար ամենաստացվածն ու ամենայուրահատուկը։

Սոնա – Ես միշտ նշում եմ, որ “Մայրիկ” երգն եմ շա՜տ սիրում. շատ հարազատ երգ է դարձել, որը մեծ հաճունքով եմ կատարել։ Ավետ Բարսեղյանի հետ եմ համագործակցել. խոսքերն Ավետինն են, երաժշտությունը՝ իմը։ Citylife.am- Ինչո՞վ եք ոգեշնչվում ամեն մի նոր երգ երգելիս։

Սոնա– Հենց այդ երգով։ Եթե երգը չդիպչի սրտիս՝ չեմ երգի։ Ամեն նոր երգ մատուցելիս, ներկայացնելիս հենց այդ երգով եմ ոգեշնչվում, եթե չհաշվենք կողմնակի ոգեշնչման աղբյուրները։

Citylife.am-Իսկ կարո՞ղ եք մի քանի կողմնակի ոգեշնչման աղբյուրներ նշել։

Սոնա– Օրինակ դասական երաժշտությունից եմ լիցքավորվում, շատ եմ սիրում լսել: Եթե մի քիչ ընկճված եմ լինում՝ այդ էներգիայի կարիքն ունենում եմ։

Citylife.am- Կյանքում Ի՞նչը կարող է հիասթափեցնել Ձեզ և ինչի՞ց կարող եք ոգևորվել։

Սոնա- Ոգևորվում եմ ամեն լավ կարծիք լսելիս, երբ հասկանում եմ, որ աշխատանքս զուր չեմ արել. գնահատվում է ամեն ինչը, իսկ հիասթափությունների հետ շատ ենք առնչվում կյանքում ու դրանք կարող են շատ տարբեր լինել՝ հասարակ մարդկային փոխհարաբերություններից սկսած մինչև ինչ-որ երևույթ։

Citylife.am- Ի՞նչ նորություններ սպասեն երկրպագուները սիրելի երգչուհուց:

Սոնա– “Գողթ” խմբի հետ “Արենաlive”-ում երկու երգ երգեցինք: Համագործակցել ենք արդեն ու գեղեցիկ երգեր են ստացվել՝ ժողովրդական և արտասահմանյան երգերի միքսեր։ Իրենց հետ ենք պատրաստվում նոր մի դուետ անել. կամ կլինի այդ երկու համարներից մեկը, կամ նոր ինչ-որ մի բան։ Գարիկի հետ արդեն սկսել ենք մեր համերգային շարունակական գործունեությունը: Բացի այդ առանձին նույնպես կունենանք համերգներ։ Կարծում եմ՝ եկող տարին ավելի ակտիվ է լինելու։Citylife.am- Ո՞րն է ձեր կյանքի գերագույն նպատակը։

Սոնա– Անկեղծ ասած երբեք չեմ մտածել։ Առհասարակ ձգտում եմ երաժշտության մեջ ավելի կայանալ, քանի որ միշտ աշխատելու տեղ կա, ու մարդ միշտ պետք է գիտակցի, որ իր ճանապարհի սկզբի ընդամենը երկու քայլն է արել և մնացած բազում քայլերը դեռ առջևում են։ Այդպես մտածելով փորձում եմ այն ինչ անում եմ, գոնե լավ անեմ: Դա շատ կարևոր բան է, երբ մարդ իր մասնագիտության մեջ, գործի մեջ ինչ մտածել է, ինչ Աստված իրեն տվել է, փորձում է 100%-անոց անել, լավ անել։

Citylife.am- Եթե փորձենք ամփոփել ձեռքբերումները, ապա ի՞նչ ունի այսօր Սոնա Ռուբենյանը։

Սոնա– Ունեմ ինչ-որ բաներ, բայց դրանք չեմ համարում հիմնական: Կհամարեմ հիմնական մի 50 տարի անց, երբ կտեսնեմ ետևում թողած մե՜ծ ձեռքբերումներ, բայց էլի չեմ դադարի երգել։ Կարծում եմ՝ ամեն ինչ առջևում է, չեմ ուզում խոսել ունեցածի մասին, դրանք բոլորն էլ տեսնում են: Հանդիսատեսը լավ գիտի ամեն ինչ, կփորձեմ աշխատել և անել ավելին, որ հետագա աշխատանքներս շատ ավելի հիմնական ու կայուն լինեն։

Citylife.am-Ցանկանում ենք Ձեզ նորանոր ձեռքբերումներ, բարձունքներ, և այն ուժը, եռանդն ու լավատեսությունը, որը կա Ձեր մեջ՝ թող լինի հարատև: Շնորհակալություն բազմաբովանդակ հարցազրույցի համար։

Սոնա– Ձեզ էլ շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan