Սահմանադրության օրվան նվիրված քայլերթը մեկնարկել է (ֆոտո)
SOCIETYԵրեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Սահմանադրության օրվան նվիրված տոնական քայլերթը, որն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան-Աբովյան-Թումանյան փողոցներով ավարտվելու է Երեւանի Ազատության հրապարակում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քայլերթից առաջ Ազատության հրապարակում տեղի են ունեցել պատվո պահակային խմբերի, թմբկահարների եւ փողային նվագախմբերի ցուցադրական ելույթներ։Մասնակիցները պարզած տանում են Արցախի եւ Հայաստանի ավելի քան 100 մետր երկարությամբ դրոշները։ Քայլերթին մասնակցում են նաեւ «Երեւանյան թմբուկները»:
Այսօր նաեւ պետք է օդ բարձրացվեր եռագույնով օդապարիկ, որը, սակայն, այդպես էլ օդ չելավ։ Միջոցառման կազմակերպիչներից Պավել Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, թե օդապարիկը օդ չի բարձրացվել եղանակային վատ պայմանների պատճառով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



