Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Իմ հեղինակային հաղորդումը կլինի մարդու, աշխարհի, ճանապարհների և այդ ճանապարհներին իմ բացահայտումների մասին. Արտյոմ Կարապետյան

LIFE

Ասելով հայկական եթեր` մենք  անմիջապես մտաբերում ենք մի քանի անուններ: Այդ անունների թվին է պատկանում հաղորդավար Արտյոմ Կարապետյանը: Նա` իր ազդեցիկ ձայնով, գրավիչ արտաքինով, բարձր ինտելեկտով, տարիներ շարունակ գեղեցկացնում է հայկական հեռուստատեսությունը: Citylife.am-ը այսօր զրուցել է Արտյոմ Կարապետյանի հետ իր անցած ճանապարհի և հայկական եթերի մասին:

Citylife.am- Արտյոմվերհիշենքթե ինչու՞ ընտրեցիք հենց լրագրությունը որպեսմասնագիտություն:

Արտյոմ– Այդ ամենը կանխորոշված էր: Ինը-տասը տարեկանում արդեն ինձ պատկերացնում էի որպես լրագրող, և ոչ միայն լրագրող: Ես պատկերացնում էի ինձ հեռուստատեսությունում: Իմ բոլոր մանկական խաղերը կապված էին այդ աշխարհի հետ: Հայելու առաջ խոսում էի, հաղորդումներ էի պատրաստում, ձայնագրում էի ձայնս, սենյակս վերածել էի մի փոքրիկ ստուդիայի, և այդ ամենը սուղ պայմաններում, երբ չկար համակարգիչ, ինտերնետ: Մասնագիտության վերաբերյալ հարց երբեք չի եղել, քանի որ ամեն ինչ պարզ էր: Ծնողներս, նկատելով այդ ամենը, ինձ տարան հեռուստատեսություն: Ես վարում էի մանկական հաղորդումներ: Հետագայում ընդունվեցի ԵՊՀ լրագրության ֆակուլտետ և երրորդ կուրսից արդեն սկսեցի աշխատել ռադիոյում: Վերջին կուրսում էի, երբ սկսեցին հեռուստատեսության ոլորտում լուրջ քայլերս: Հանրային հեռուստաընկերությունում վարում էի քաղաքական-վերլուծական հաղորդում:Citylife.am- Արտյոմ, ինչպես նշեցիք, սկզբնական շրջանում գործունեություն եք ծավալել ռադիոյում, ի՞նչ տվեց  ձեզ ռադիոաշխարհը:

Արտյոմ-  Ի սկզբանե որոշել էի աշխատել հեռուստատեսությունում. ինձ դուր էր գալիս կադրում աշխատելը, երևալը: Բայց աշխատելով ռադիոյում` ես այդ աշխարհն այլ կողմից բացահայտեցի, այն սկսեց ինձ դուր գալ: Ռադիոն ունի իր յուրահատկությունը: Այնտեղ տեսախցիկ, կադր չկա, պետք է կարողանալ միայն ձայնի միջոցով արտահայտել, փոխանցել ողջ ասելիքը, էմոցիաները, տպավորությունները, այս առումով հեռուստատեսությունում ավելի հեշտ է: Ռադիոյում աշխատելը յուրաքանչյուր լրագրողի և հաղորդավարի հետագա գործունեության համար լուրջ հիմք և մեծ փորձ է:

Citylife.am- Այժմ չկա՞ ցանկություն կրկին աշխատել ռադիոյում:

Արտյոմ–  Այդ ցանկությունը միշտ եղել է ու կա: Այժմ, եթե առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ:
Citylife.am– Ներգրավված եք եղել և´ ռադիոյում, և´ լրատվական դաշտում, և´ ժամանցային հաղորդումներում. ի՞նչ խորհուրդներ կտաք ապագա հաղորդավարներին, ի՞նչ ճանապարհով դառնալ, այսպես ասած, «ունիվերսալ» հաղորդավար:

Արտյոմ– Շատ դժվար է: Մարդն իր բնույթով պետք է լինի ունիվերսալ, ինքը պետք է հասկանա կկարողանա՞ համատեղել, թե՞ ոչ: Եթե չկա այդ բազմակողմանի էությունը, ավելի լավ է ընտրել մեկ ուղղություն և փորձել դառնալ պրոֆեսիոնալ: Իմ տեսակն այդպիսին է, ես սիրում եմ բազմազանություն, ես բոլոր ժանրերում ուզում եմ լինել: Մոտ հինգ տարի առաջ ընդունված չէր, որ լրատվական հաղորդման մեկնաբանը լինի նաև ժամանցային հաղորդումներում: Բայց այսօր ողջ աշխարհը կատարում է այդ էքսպերիմենտը: Շատ դեպքերում հեռուստադիտողը չի ընկալում այդ փոփոխությունը, բայց իմ դեպքում այդպես չեղավ. կարծես` իմ այդ տեսակն էլ ընդունվեց: Եվ եթե հիմա էլ առաջարկ լինի, ես կընդունեմ. ինձ դուր եկավ ժանրային համատեղելիությունը:Citylife.am- Նշեցիք, որ սիրում եք փոփոխություններ: Եվ վերջերս սոցիալական կայքերից մեկում ձեր լուսանկարը մեկնաբանել էիք այսպես. <<Գուցե մի օր փորձեմ նաև թատերական ոլորտը>>:

Արտյոմ– Մարդը մեծանալուն զուգահեռ նոր հետաքրքրություններ է ձեռք բերում, նոր բացահայտումների կարիք է ունենում: Ես սիրում եմ փոփոխություններ. գուցե մի օր ընտրեմ նոր ասպարեզ և հնարավոր է` այն չլինի հեռուստատեսության ոլորտ: Ես չունեմ թատերական կրթություն, բայց ֆիլմում նկարահանվողներից ոչ բոլորը ունեն այդ կրթությունը: Եվ, այո´, ես ուզում եմ նկարահանվել ասելիք ունեցող գեղարվեստական ֆիլմում և կերտել մի շատ հետաքրքիր կերպար: Այն, ինչ ես ցանկանում եմ, կատարվում է, գուցե, մի փոքր ուշ, բայց կատարվում է:

Citylife.am-  Խոսենք հեռուստատեսային էմոցիաների մասին. ի՞նչ է տալիս և վերցնում հեռուստատեսությունը:

Արտյոմ- Հեռուստատեսությունը, եթերը տալիս են անբացատրելի, դրական էմոցիաներ, ադրենալին: Այդ զգացողություններին զուգահեռ կա նաև շատ մեծ պատասխանատվություն, պարտականությունները շատ են. չպետք է ուշանալ, սխալվել, պետք է միշտ լինել պատրաստված: Եթերն իմ ինքնաարտահայտման հարթակն է, այնտեղ իմ ողջ ստեղծագործական էներգիան սպառվում է: Այդ դրական էմոցիաների հակառակ կողմը հենց այդ սպառումն է: Հատկապես լրատվական դաշտում սպառվում է ողջ եռանդը, այստեղ սթրեսը շատ է, մեկնաբանի մեջ նստվածք է թողնում յուրաքանչյուր վատ լուր: Իսկ ժամանցային ծրագրերն ավելի շատ լիցքավորում են: Շատ հաղորդավարներ խոսում են հեռուստատեսությունից կախվածության մասին: Կախվածություն լինում է սկզբնական շրջանում` մինչև և´ որպես մարդ, և´ որպես մասնագետ կայանալը:

Citylife.am- Արտյոմ, ըստ ձեզ ինչպիսի՞ն  պետք է լինի լրագրողը:

Արտյոմ- Լրագրողը պետք է լինի փնտրող, հետաքրքրվող, մարդասեր, չպետք է լինի եսակենտրոն, անտարբեր: Լրագրողը պետք է տեսնի այն, ինչ մնացածը չեն նկատում, յուրաքանչյուր հայացքի, խոսքի տակ թաքնված շերտերը պետք է նկատի: Անկեղծությունը ևս շատ կարևոր է եթերում: Հեռուստադիտողը միանգամից նկատում է կեղծ պահվածքը, խոսելաձևը, իսկ անկեղծության համար անձնական փորձ է պետք:  Դժվար է անկեղծ խոսել ու արտահայտվել շատ բաների մասին, երբ դու 16 տարեկան ես:

Citylife.am- Դուք նաև դասավանդում եք <<TV իդեալ>> դպրոց-ստուդիայում, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ապագա մասնագետների հետ աշխատելիս:

Արտյոմ- Ես նրանց համար խորհրդատու եմ: Մեր դասերը նման են շփման: Մենք ընտրում ենք թեման և սկսում քննարկել, դասը վերածվում է զրույցի: Ուսանողները տալիս են իրենց հուզող հարցերը, թեմաների շուրջ ես արտահայտում եմ իմ կարծիքը և, միանշանակ, լսում նաև նրանց կարծիքը:

Citylife.am- Հետևու՞մ եք արտասամանյան լրատվական դաշտին: Զարգացման ի՞նչ փուլում է գտնվում հայկականը:

Արտյոմ- Իհարկե, հետևում եմ: Հայաստանում լրատվական ոլորտը զիջում է շատ այլ ոլորտների: Եթե կան ոլորտներ, որոնք համաշխարհային միտումներին համաքայլ են, լրագրությունը հետ է մնացել: Պատճառներից առաջնայինը տեխնիկապես թույլ զարգացված լինելն է: Մյուս պատճառն այն է, որ մեր լրագրողները հնարավորություն չեն ունենում դուրս գալ, շփվել, սովորել, ծանոթանալ ներկայիս զարգացած լրագրության ոլորտի հետ: Այժմ փոխվել է տեխնիկան, մարդիկ, բայց մեր լրատվական դաշտը անփոփոխ է: Մենք ունենք հիանալի մասնագետներ, բայց չունենք այդ հնարավորությունները:Citylife.am.Արտյոմ, հնարավո՞ր է` ապագայում տեսնենք որևէ հեղինակային հաղորդում:

Արտյոմ- Իհարկե, հնարավոր է, ասեմ ավելին` դա իմ նպատակներից մեկն է: Ես հիմա ունեմ սիրելի ու հետաքրքիր աշխատանք, բայց կգա մի պահ, երբ կձանձրանամ: Լրատվական հաղորդումը թիմային աշխատանք է, բայց մարդ պետք է ներկայանա նաև որպես առանձին անհատ,  ներկայացնի իր մտքերն ու գաղափարները: Հեղինակային հաղորդում կլինի և այն կապված կլինի ճամփորդության հետ` երկրներ, քաղաքներ, մշակույթ, մարդիկ: Իմ հաղորդումը կլինի մարդու, աշխարհի, ճանապարհների և այդ ճանապարհներին իմ բացահայտումների մասին:

Citylife.am. Շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար: Մաղթում եմ նորանոր հաջողություններ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan