Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ունենալով իրավաբանի մասնագիտություն` նա մեծ հաջողություններ է գրանցում ֆիլմարտադրության ոլորտում. դերասան Արմեն Դալլաքյան

LIFE
Citylife.am-ը այսօր հյուրընկալել է դերասան Արմեն Դալլաքյանին:
 
Citylife.am-Արմեն իրավագիտության ոլորտում բավականին երկար ժամանակ և լուրջ կերպով ներգրավված լինելուց հետո, ինչպե՞ս հայտնվեցիք արվեստի աշխարհ:
 
Արմեն-2012 թվականին, երբ ավարտեցի Մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, առաջարկ ստացա նկարահանվել <<Աննա>> հեռուստասերիալում: Իմ առաջին և պատասխանատու դերն էր: Առաջարկն ընդունեցի, կերտեցի Նարեկի կերպարը: Մինչ այսօր ինձ հիշում են որպես Նարեկ` չնայած այս տարիների ընթաքում նկարահանվել եմ ուրիշ այլ սերիալներում և ֆիլմերում: Դա նշանակում է` ես հաղթահարեցի իմ առաջ դրված խնդիրը և պատվով դուրս եկա:12439064_612854218867240_962350104990797018_n
 
Citylife.am-Սովորել եք Ֆրանսիայում, ծանոթ եք այնտեղի կինոաշխարհին, եթե համեմատենք, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում հայկական կինոարվեստը:
 
Արմեն-Փորձում ենք առաջ գնալ: Իհարկե դեռ չենք հասնում եվրոպական ֆիլմարտադրության մակարդակին: Նրանք տեխնիկապես զարգացած են: Մենք ունենք հիանալի սցենարիստներ, ռեժիսորներ և դերասաններ, բայց տեխնիկապես զարգացած չենք: Իսկ այս զարգացվածության համար անհրաժեշտ է ֆինանս:13533050_689887341163927_4002348522963980747_n-1
 
Citylife.am-Մասնագիտությամբ նաև ռեժիսոր եք, ունեք մի քանի աշխատանքներ, խոսենք դրանց մասին:
Արմեն-Իմ գործունեության ընթացքում նկարահանել եմ երեք ֆիլմ: Առաջինը <<Չիկագո Ծաղկաձոր -տրանզիտ>> ֆիլմն է, որտեղ հանդես եմ եկել որպես ռեժիսորի օգնական, երկրորդ ֆիլմը <<Լսու՞մ ես ինձ, ճակատագիր>>-ն է, որտեղ եղել եմ ռեժիսորը: Եվ վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ “Мечты сбываются” ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է մի ռուս փոքրիկի մասին, ով գալիս է Հայաստան, տարվում հայկական մշակույթով: Այն բավականին մեծ արձագանք ունեցավ Մոսկվայում: Նկարահանել եմ նաև մի քանի տեսահոլովակներ: Որպես ռեժիսոր հանդես եմ գալիս նաև իմ թատերախմբում: Ես ռեժիսորական հին կյանքը չեմ սիրում, փորձում եմ նորամուծություններ բերել հայկական ռեժիսորական կյանք: Մեկուկես տարի առաջ բեմադրեցի 3D ձևաչափով ներկայացում, այսպիսին թատրոնի պատմության մեջ չէր եղել: Ներկայացման ժամանակ հանդիսատեսը զգացել է և´ քամի, և´ անձրև ու կայծակ, և´ մառախուղimage001
 
Citylife.am-Արմեն ձեզ հաջողվու՞մ է ձեր ներաշխարհում հաստատել ներդաշնակություն, թե՞ ձեր ներսում իրավաբանի և արվեստագետի պայքար կա:
 
Արմեն- Իրավաբանի և արվեստագետի պայքարը վաղուց չկա: Այժմ դերասանի և ռեժիսորի պայքարն է: Եվ ես երկուսին էլ խրախուսում եմ, քանի որ այդ երկու մասնագիտությունները փոխկապակցված են և միմյանց լրացնում ու օգնում են:13920823_715565971929397_8949710325341649774_n
 
Citylife.am-Տարիներ առաջ ասել եք, որ երազում եք նկարահանվել սարսափ ֆիլմում և կերտել զոհի դերը: Այժմ և՞ս կա այդ երազանքը, և ինչու՞ հենց զոհի դերը:
 
Արմեն-Զոհի կերպար կերտելը պահանջում է շատ ջանք և դերասանական պրոֆեսիոնալ խաղ: Ուզում էի փորձել ինձ, իմ առաջ դնել այդ խնդիրը և փորձել պատվով դուրս գալ: Եվ ես իրականացրի իմ երազանքը. այժմ նկարահանում ենք սարսափ ֆիլմ, մնացել է նկարահանել միայն վերջաբանը: Կարծում եմ` հաջորդ տարի արդեն կտեսնենք հայկական սարսափ ֆիլմ, որն իրական սարսափ է` առանց ձևականությունների:15218648_1827484244160983_1801048194_n
 
Citylife.am. Բավականին երիտասարդ եք, բայց արդեն կայացած ու հաջողակ. ինչպե՞ս է հաջողվում ճիշտ օգտագործել ժամանակը և հասցնել, գրեթե, ամեն ինչ:
 
Արմեն-Յուրաքանչյուր մարդ պետք է աշխատի ինքն իր վրա, պետք է անդադար կարդա և ուսումնասիրի: Կարդացած և զարգացած լինելը բերում է և´ մտածելակերպի, և´ աշխատանքային ոճի դրական փոփոխությունների: Մարդն իր հին գիտելիքներով չի կարող առաջ գնալ: Ես շատ եմ նայում եվրոպական ֆիլմեր, ուսումնասիրում եմ ռեժիսորական աշխատանքը և յուրաքանչյուր ռեժիսորից մի հետաքրքիր բան եմ վերցնում:15281937_1827484420827632_1508470404_n
 
Citylife.am-Նաև ունեք կինոստուդիա և պարբերաբար բեմադրում եք ներկայացումներ ձեր սաների մասնակցությամբ: Խոսենք ձեր ժամանակակից լուծումներով ներկայացումների մասին:
 
Արմեն-Ես սիրում եմ իմ ներկայացումներին ժամանակակից երանգ հաղորդել: Հ. Թումանյանի <<Գիքորը>> հեքիաթի հիման վրա բեմադրեցի <<Գիքորը 21-րդ դարում>> ներկայացումը: Այս ներկայացման վերջում Գիքորը չի մահանում, այլ ունենում է հրաշալի կյանք: Բեմադրել եմ նաև <<Հարսնացուն հյուսիսից>> ֆիլմի հիման վրա <<Հարսնացուն Անգլիայից>> ներկայացումը: Հանդիսատեսի շարքում էր նաև Երվանդ Մանարյանը, ով ինձնից շնորհակալություն հայտնեց իրեն մտովի իր նկարահանման օրեր տեղափոխելու համար: Բեմադրել եմ նաև <<Ռոմե և Ջուլիետ>> ներկայացումը, որը տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնում: Եվ վերջում Մհեր Մկրտչյանի եղբայրը` Ալբերտ Մկրտչյանն ինձ ասաց.  –  Կեցցե´ս, տղաս, դու առաջինն ես, ով իմ եղբոր բեմում բեմադրեց <<Ռոմեո և Ջուլիետ>>-ը: Այս խոսքերն ինձ համար մեծ հպարտություն են:15218732_1827484137494327_770664102_n
 
Citylife.am-Շնորհավորում եմ` ամսի 23-ին տեղի ունեցավ <<Կիկոսի հարսանիքը>> ներկայացումը, որտեղ դուք ևս ունեցաք մասնակցություն: Մի փոքր պատմեք ներկայացման մասին:
 
Արմեն-Շնորհակալ եմ: Այս անգամ որոշեցինք Հ. Թումանյանի բոլոր հեքիաթները խտացնել մեկ ներկայացման մեջ և այն կոչվեց <<Կիկոսի հարսանիքը>>: Այս ներկայացման մեջ կան Թումանյանի հեքիաթների բոլոր հերոսները և նրանք մասնակցում են Կիկոսի հարսանիքին: Այս անգամ ևս փորձել եմ դրական փոփոխություններ կատարել, և Կիկոսի մահի փոխարեն մեր ներկայացումը հարսանիքի մասին է: Բոլոր հերոսները պատրաստվում են հարսանիքի և միայն վերջում են իմանում, թե ում հարսանիքն է:
15209042_1827484870827587_1663342395_n
 
Citylife.am-Արդարացվեցի՞ն ձեր սպասումները:
 
Արմեն-Այո, արդարացվեցին: Վախ, միանշանակ կար, բայց, երբ բարձրացանք բեմ, զգացի հանդիսատեսի դրական տրամադրվածությունը, վախն անցավ: Աստված մեզ հետ էր, և ամեն ինչ ստացվեց:15218581_1827484864160921_1777302539_n
 
Citylife.am-Որո՞նք են ձեր ստեղծագործական կյանքի առաջիկա ծրագրերը:
 
Արմեն-Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա իմ կինոստուդիայի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ մեր բոլոր գործընկներներին կշնորհվեն մրցանակներ թե´ կինոստուդիայի, թե´ Մշակույթի նախարարության կողմից: Գարնանը սպասվում է տարազների ցուցադրություն, որոնք կկրեն 5-15 տարեկան փոքրիկները: Հաջորդ տարի կրկին սպասվում են ներկայացումներ, այդ թվում նաև 3D ձևաչափով ներկայացում:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan