Սակարկություն չի լինելու՝ Էր Ռիադը բարձրաձայնել է Դոհայի հանդեպ դիրքորոշումը
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան չի հրաժարվում Կատարի հետ երկխոսությունից, բայց համարում է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը չեն կարող սակարկությունների առարկա լինել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում թագավորության դեսպան Աբդուրրահման Բին Իբրահիմ ար – Ռասսին։
«Մենք չենք հրաժարվում երկխոսությունից, երբ այն օգտակար ու արդյունավետ է, բայց կան հարցեր, որոնք ենթակա չեն սակարկության կամ բանավեճի՝ դրանք են անվտանգությունը, կայունությունը, ահաբեկչության ու դրա քրեականացման դեմ պայքարը»,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ։
Դեսպանը նշել է, որ չնայած Դոհայի հետ հարաբերություններում սկսված ճգնաժամին՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը նախկինի պես Կատարը համարում են «Պարսից ծոցի տարածքի մի մասը ու մենք նրան չարիք չենք ցանկանում»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



