Ռոսգվարդիայի սերժանտը փրկել է Հայաստանի քաղաքացու կյանքը
SOCIETYԾառայությունից տուն վերադառնալիս՝ Ռոսգվարդիայի Հյուսիսային Օսիայի հանրապետության մասով վարչության արտագերատեսչական պահպանության աշխատակից Բադրի Նանիեւը տեսել է, թե ինչպես է մայրուղով շարժվող մարդատար մեքենան հատում հանդիպակաց շարժման գոտին ու դուրս գալիս երթեւեկելի մասից։ Իրավապահը մոտեցել է մեքենային ու հայտնաբերել, որ դրա վարորդը անգիտակից վիճակում է,հայտնում է Ռոսգվարդիայի կայքը։
Սերժանտ Բադրի Նանիեւը, առանց իրեն կորցնելու, կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները քաղաքացու կյանքը փրկելու համար, որից հետո շտապ օգնության բրիգադ է կանչել։
Հիմա Հայաստանի 25-ամյա քաղաքացին առողջական գանգատներ չունի։ Նա Ռոսգվարդիայի աշխատակցին խորը երախտագիտություն է հայտնել օպերատիվ օգնության համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



