Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են հաղթահարում ձախողումները կենդանակերպի տարբեր նշանները

LIFE

Խոյ

Դուք հաղթահարում եք դժվարություններն ու անհաջողությունները՝ պարզապես ընդունելով դրանք, իսկ հետո վերլուծելով, թե, արդյոք, կարող եք այլ կերպ վարվել և արժե կրկին փորձել։ Դուք չեք կենտրոնանա Ձեր պարտության վրա, սակայն փորձում եք կառուցել ապագա հաջողությունները, որոնց իրականցման մեջ միանշանակ վստահ եք։ Սա պարզապես մեկ հարված էր հաջողության ճանապարհին։ Դուք գիտեք, որ ուղին հարթ չէ, իսկ պարտությունները պարզապես օգտակար դասեր են։

Ցուլ

Դուք սփոփում եք Ձեզ նրանով, որ անընդհատ հիշեցնում եք ինքներդ Ձեզ սեփական արժեքի մասին։ Շատ Ցուլերի համար տեղեկատվություն կլանելու լավագույն միջոցը տեսողականն է, և դրա համար էլ կազմեք Ձեր առկա տաղանդների, հմտությունների, ունակությունների և հատկությունների  ցուցակը, ինչը կօգնի Ձեզ ապագայում  հասնել հաջողության։ Եթե Դուք շատ կոտրված եք Ձեր պարտությունից, ապա դիմեք մտերիմների օգնությանը։

Երկվորյակներ

Պարտոթյունից հետո վերականգնվելու համար Ձեզ հարկավոր է փոխել վերաբերմունքը այդ պարտության հանդեպ։ Ընկալեք դա որպես եզակի դեպք։ Մտածեք այն մասին, թե ինչ  Դուք կարող եք փոխել և բարելավել ստեղծված իրավիճակում։ Փորձեք պատճառաբանել անհաջողությունը անքնությամբ, վատ տրամադրությամբ, ոչ լիարժեք պատրաստվածությամբ՝ այսինքն այն ամենն, ինչը հնարավոր է շտկել։ Սա միանշանակ ինքնավստահություն կներշնչի։

Խեցգետին

Որպես կանոն, Դուք ամեն բան բերում եք դեպի էմոցիոնալ դաշտ, դրա համար էլ լավագույնն, ինչ կարող եք անել՝ տարանջատել սեփական զգացմունքները անհաջողության փաստից։ Սրտին մոտ մի ընդունեք պարտությունը։ Բոլորը սխալվում են, և Դուք բացառություն չեք։ Դուք գիտեք, որ անհաջողությունը չի նշանակում, որ Դուք ոչ կոմպետենտ կամ վատ մարդ եք. պարզապես այդպես էլ է պատահում։ Երբ Դուք մի կողմ եք դնում էմոցիաները, սկսում եք հասկանալ ստեղծված իրավիճակի պատճառները և այն, թե ինչը կարող եք փոխել։ 

Առյուծ

Երբ ուզում եք վերականգնվել ձախողումից հետո, գերադասում եք որևէ ռիսկային բան անել, կամ մի նոր բան փորձել։ Այո, դա կարող է սարսափելի լինել, և Դուք խոցելի կդառնաք, սակայն եթե վերանայեք բոլոր տարբերակները և կրկին փորձելու մտածված որոշում կայացնեք, ապա միանշանակ առաջ կգնաք։ Ցանկացած ձախողում ևս մեկ առաջընթաց է։

Կույս

Դուք սովորում եք Ձեր սխալների վրա և կարողանում եք  անհաջողությունների բեռի տակից դուրս գալ այն ժամանակ, երբ ընկալում եք դրանք ոչ թե որպես աշխարհի վերջը, այլև որպես աճի և հաջողության նոր փուլ։ Մինչ ձախողումը մարդկանց անօգնական վիճակի է հասցնում, Դուք ավելի եք ոգեշնչվում։ Դուք թույլ չեք տալիս, որ անհաջողությունը դանդաղեցնի Ձեր ընթացքը։

Կշեռք

Դուք գիտեք, որ անհաջողությունը կարող է ապակողմնորոշել Ձեզ և շեղել նպատակներից ու երազանքներից։ Դուք միշտ ինքներդ Ձեզ հիշեցնում եք, որ պետք չէ հուսահատ լինել։ Դուք կրկին և կրկին փորձեր եք անելու և նույնիսկ եթե ստիպված լինեք շատ փոքր քայլերով առաջ գնալ, միևնույն է ՝ հարմարվելու եք և փոխելու եք և ինքներդ Ձեզ և իրավիճակը։

Կարիճ

Դուք հաղթահարում եք ձախողումները՝ դառնալով ավելի վճռական, քան նախկինում։ Կարիճները հայտնի են իրենց հաստատակամությամբ և կենտրոնանալու ունակություններով։ Ձախողումից անմիջապես հետո Դուք ավելի քրտնաջան եք աշխատում և դրական արդյունքի հասնելու ավելի հստակ քայլեր եք ձեռնարկում։ Եթե կրկին անհաջողություն լինի, միևնույն է՝ Դուք կշարունակեք գրոհը։ Պարտությունը հանձնվելու պատճառ չէ։

Աղեղնավոր

Դուք գիտեք, որ ցանկացած պարտություն իր դրական կողմն ունի։ Դա սեփական սխալների վրա սովորելն է, դա հնարավորություն է ավելի լավ հասկանալու սեփական ուժեղ և թույլ կողմերը, և, ամենակարևորը,  պարտությունները երբեք թույլ չեն տա ձանձրանալ և թուլանալ։ Եթե ամեն բան այդքան հեշտ լիներ, հաջողությունն իր արժեքը չէր ունենա։ Դուք ընկալում եք հաջողությունը որպես հետքրքրաշարժ փորձ։ 

Այծեղջյուր

Դուք սովոր եք ձախողումներին և փիլիսոփայորեն եք ընկալում դրանք։ Դուք նախընտրում եք կենտրոնանալ այն գործոնների վրա, որոնք կարող եք հսկել,  և դա նշանակում է, որ հաջորդ անգամ Դուք ավելի լավ պատրաստված կլինեք։ Պարտությունները Ձեզ չեն վախեցնում, և հենց դա է պատճառը, որ ամեն բանի կարող եք հասնել։

Ջրհոս

Դուք հաղթահարում եք բոլոր անհաջողությունները՝ համարելով դրանք Ձեր ստեղծագործական փորձերի հերթական խթանը։ Դուք գիտեք, թե ինչը սխալ աշխատեց, և այժմ Ձեր ուղեղը նոր ուղիներ և թարմ գաղափարներ է ստեղծելու հաջողություններին հասնելու համար։ Մի զսպեք Ձեր մտքերն ու երևակայությունը նոր այլընտրանքային լուծումներ տեսնելու համար։

Ձկներ

Ձեզ համար պարտությունից հետո լավագույն թերապիան սեփական անձը ներելն է։ Դուք սխալվել եք (բոլորն են սխալվում), սակայն դա բարոյապես խոշտանգվելու պատճառ չէ։ Գովեք ինքներդ Ձեզ, աջակցեք, մոտիվացրեք, որպեսզի կորչի վախը, և այդ ժամանակ բոլոր պարտությունները քիչ ցավոտ կլինեն Ձեր համար։

 





 
AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia