Իրանը հայտնել է երկրում ռուսական Ս-300 համակարգերի տեղակայման մասին
INTERNATIONAL NEWSԻրանը մարտական ծառայության համար տեղակայել է ռուսական Ս-300 զենիթ հրթիռային համակարգերը։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական ՀՕՊ «Խաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար, գեներալ Ամիր Ֆարզադ Էսմաիլին, փոխանցում է Lenta-ն։
Զինվորականը չի ճշգրտել, թե երբ են տեղակայվել ԶՀՀ-երը, նաեւ չի նշել դրանց տեղակայման վայրը։ Գործակալությունը նշում է, որ սա առաջին պաշտոնական հայտարարությունն է Իրանում Ս- 300 համակարգերի տեղակայման մասին։
Ավելի վաղ, 2017-ի մարտին Իրանի զինված ուժերը իրականացրել էին ռուսական զենիթային համակարգերի հաջող փորձարկումները։ Փորձարկումները կայացել են «Դեմավենդ» ՀՕՊ ուժերի զորավարժությունների շրջանակում։ Իրանցի զինվորականները արձակել են հրթիռներ, որոնց արդյունքում ենթադրյալ նշանակետերը հաջողությամբ ոչնչացվել են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



