Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Եթե ժամանակս ավելի ճիշտ օգտագործեի, համոզված եմ, որ ավելի շատ ձեռքբերումներ կունենայի. Հայկ Պետրոսյան

LIFE
Citylife.am. Ձեր երգերը և ներկայացումները մշտապես տարբերվում և շատ շուտ սիրվում են: Հիմնականում կյանքի, կենցաղի կամ այնպիսի մի թեմայի մասին են, որ բոլորին թե ժպտալու, և թե մտածելու առիթ են տալիս: Ի՞նչպես եք կարողանում այդչափ անկեղծ ստեղծագործել:
 
Հայկ. Չգիտեմ։ Ինչ-որ հատուկ բանաձև չկա, ուղղակի գրում եմ այն, ինչ զգում եմ, այն մասին, ինչն ինձ մտորելու առիթ է տալիս, սակայն իմ ամենաանկեղծ երգերը դեռ չեմ հանձնել հանդիսատեսի դատին, այս փուլում ռոմանտիկ կամ հումորային երգեր եմ գրում ու երգում։ Հուսամ՝ կգա ժամանակ, երբ մյուս երգերն էլ կերգեմ և կխաղամ այն ներկայացումները, որոնք դեռ չեմ համարձակվում կամ դեռ պատրաստ չեմ խաղալ։ Բայց, ամեն դեպքում «ստեղծագործել» բառն ինձ համար ենթադրում է անկեղծություն, այլապես դա պոպուլիզմ է։

Citylife.am. Հետևելով Ձեր աշխատանքային «էվոլյուցիային»` կարելի է ենթադրել, որ խիստ նպատակասլաց եք, Ձեր տեսակը ի ծնե է կամ ժառանգակա՞ն է այդպիսին, թե ինքներդ եք Ձեր մեջ զարգացնում այն:

Հայկ. Երկուսն էլ։ Սակայն եթե ժամանակս ավելի ճիշտ օգտագործեի, համոզված եմ, որ ավելի շատ ձեռքբերումներ կունենայի։ Հայրս ինձ մի անգամ մի լատինական աֆորիզմ ասաց, որ թարգմանաբար նշանակում է «Համառ աշխատանքը հաղթում է ամեն ինչ»։ Այս աֆորիզմն իմանալը շատ լավ է, մնում է անել։

Citylife.am. Մի փոքր պատմեք Ձեր աշխատանքային գործունեությունից, Դուք այն արտիստներից եք, ով մի գործով չի սահմանափակվում, ինչո՞վ եք այս ընթացքում զբաղված:

Հայկ. Համերգներ, ներկայացումներ, կորպորատիվ միջոցառումներ, երբեմն էլ, երբ աշխարհը փոքր-ինչ անտանելի է դառնում, անջատում եմ հեռախոսս և նկարում։

Citylife.am. Բավականին ակտիվ եք Ձեր ֆեյսբուքյան էջում, Ձեր երկրպագուները նույնչափ ակտիվ հետևում և իրենց գրառումներով փորձում են աջակցել Ձեզ: Հաշվի՞ առնում եք երկրպագուների կարծիքը հետագա պլանների հարցում :

Հայկ. Իրականում ես այդքան էլ ակտիվ չեմ, քանի որ էջը ես չեմ կառավարում։ Իսկ կարծիքներ հաշվի առնում եմ բոլոր դեպքերում, բայց պետք չէ այստեղ կոնֆորմիզմ տեսնել. ավելի շատ հեռանկարային մտածելակերպ ձևավորելու միտում է։

Citylife.am. Չե՞ք մտածում ինչ-որ ֆիլմում, սերիալում կամ սիթքոմում նկարահանվելու մասին:

Հայկ. Նկարահանվել եմ Մհեր Մկրտչյանի երկու ֆիլմերում, ինչի համար շատ երջանիկ եմ և շնորհակալ, մեկը՝ «Կյանք ու Կռիվ»-ը, արդեն մեծ էկրաններին է, իսկ մյուսը դեռ աշխատանքային փուլում է, նկարահանվել եմ նաև մի կարճամետրաժ ֆիլմում, որը կոչվում է «Ակնոց»։

Citylife.am. Դիվանագետ, երգիչ, դերասան, երգերի հեղինակ, բեմադրիչ… Չե՞ք ցանկանում գիտելիքով ու փորձով կիսվել նոր սերնդի հետ:

Հայկ. Ես ինքս դեռ շատ-շատ բաներ ունեմ սովորելու, կարիք ունեմ փորձ հավաքելու, այնպես որ դեռ շուտ է, սակայն երբ բանակում էի, դասախոսություններ եմ պատրաստել «Անհատները և քաղաքակրթությունների զարգացումները» թեմայի շուրջ: Մի օր կուզեի պատմել այդ ամենը համապատասախան ֆակուլտետներում սովորող ուսանողներին։

5

Citylife.am. Գաղտնիք չէ, որ Դուք տաղանդավոր եք, իսկ ի՞նչ գաղտնի տաղանդ ունեք, որը հայտնի չէ հանրությանը:

Հայկ. Լավ երկար նարդի եմ խաղում, մեր բակի ուստեքին էլ եմ հաղթել մի քանի անգամ: Ու իմ մանկության ընկեր Գիգոյի հետ ընտիր խորոված ենք սարքում, մի քանի անգամ նույնիսկ առաջարկել են Պռոշյանի վրա վետերոկ բացել, բայց զգացինք, որ ռեստորանային բիզնեսը մերը չի, միայն ընկերական միջավայրում ենք համով պատրաստում 												<div class=

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025