Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Անկախ Հայաստան» ասվածը ոչ թե ուղղակի տարածք կամ հողակտոր է, այլ այն քո տունն է. Սամվել Թոփալյան

LIFE

Citylife.am. Դրսից հայացք նետելով՝ դերասանի մասնագիտությունը թվում է բավական դյուրին, սակայն հերիք է փոքր-ինչ մոտ լինել այդ ասպարեզին, ու անմիջապես տեսանելի է դառնում ինքնազարգացման և փորձարկումների անվերջանալի ուղին: Սամվե՛լ, որո՞նք են այն կարևորագույն հատկանիշները, որոնցով պիտի օժտված լինի դերասանը:

Սամվել. Բնատուր օժտվածությունը կարևոր հանգամանք է, սակայն միայն դա շատ քիչ է, այն հարկավոր է հղկել և զարգացնել ինքնակրթման միջոցով, ինչը մեր օրերում շատ դժվար է, քանի որ կենցաղային հարցերը գրեթե ժամանակ չեն թողնում` նկարաանումներ, աշխատանք 2 թատրոններում. պրոֆեսիոնալ մակարդակը դրանից տուժում է: Այդ ամենի հետ մեկտեղ փոձում եմ որոշակի բալանսի և միջին մակարդակի բերել:

Citylife.am. Վերջիվերջո, տաղա՞նդ, թե՞ աշխատասիրություն:

Սամվել. Աշխատասիրություն:

Citylife.am. Մասնագիտական բնագավառում Ձեր որակական բարձր հատկանիշներն ակնհայտ են. ի՞նչ չափորոշիչների և ստանդարտների պիտի համապատասխանի այն կոմերցիոն պրոյեկտը, որին կհամաձայնվեք ներգրավվել:

Սամվել. Ցանկացած պրոյեկտ պիտի նախ և առաջ ունենա ճաշակ և որոշակի ասելիք ու գաղափար: Այսօր շատ հաճախ այդ ամենն արվում է ուղղակի` պատճառաբանվելով, թե հասարակությունը նայում է դա: Սակայն հարց է առաջանում. արդյո՞ք հասարակությունն ունի ընտրության հնարավորություն: Այդ ընտրությունը մենք այսօր չենք տալիս ժողովրդին:

Citylife.am. Այս թեմայի շուրջ տեսակետները հիմնականում 2 խմբերի են բաժանված. ոմանք կարծում են, թե հեռուստատեսությունը տալիս է այն, ինչի կարիքը կա հասարակության շրջանակներում, ոմանք էլ, որ հեռուստադիտողը ենթագիտակցորեն վերցնում է այն ամենն, ինչ նրան մատուցում են: Այսպիսով, ո՞ր տեսակետին եք հակված հավատալ Դուք:

Սամվել. Ավելի հակված եմ 2-րդ կարծիքին. ի վերջո, հարկավոր է տալ որակյալ ապրանք, որպեսզի հասարակությունը սովորի տարբերել, որ հենց դա է ավելի ճիշտ, ավելի ճաշակով, ավելի պետքական: Հեռուստատեսությունն ինքնին բավական զորեղ զենք է, որը հարկավոր է օգտագործել ի նպաստ հասարակությանը:

Citylife.am. «Գոյ» և «Մալյան» թատրոններ. ի՞նչ կա մեկում, որ չկա մյուսում: Արդյո՞ք Ձեզ համար այդ երկուսը լրացնում են մեկը մյուսին:

Սամվել. Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել միանգամից 2 թատրոնում, քանի որ երկուսում էլ բացարձակ տարբեր դրամատուրգիաներ են բեմադրվում: «Գոյ»-ում ավելի ցայտուն է կապը համաշխարհային գրականության հետ, իսկ «Մալյանը» հիմնված է ազգային դրամատուրգիայի վրա: Կարևոր է, որ երկուսում էլ զգում եմ նույն ջերմ և հարազատ մթնոլորտը. «Գոյ»-ն իմ ղեկավարի` Արմեն Մազմանյանի թատրոնն է, իսկ «Մալյան»-ում, թեև ավելի ուշ եմ սկսել աշխատել, սակայն այն նույնքան սիրելի է:

Citylife.am. Խոսելով թատրոնից՝ կլասիկա՞, թե՞ ժամանակակից փորձարարական թատրոն: Եվ առհասարակ, ի՞նչպես եք վերաբերում թատրոնում նոր մոտիվներ, նոր խոսք առաջ բերող ռեժիսորներին:

Սամվել. Ցանկացած նոր բան պիտի հիմք ունենա, պիտի գրագետ և տաղանդավոր մարդ նորարարությամբ զբաղվի: Կլասիկան բնականաբար ցանկացած նոր բանի հիմքն է: Եթե կարողանում ես հիմնվել դասակնի վրա և անել այն նորամուծությունը, որի կարիքը կա, և դա անում ես գրագետ, ապա ես միանշանակ դրա կողմնակիցն եմ:

Citylife.am. Ինչպիսի՞ն է հայկական ժամանակակից կինոարտադրությունն ըստ Ձեզ: Արդյո՞ք ունենք միջազգային հարթակում մրցունակ լինելու հեռանկար:

Սամվել. Կարծում եմ՝ դեռ ոչ, քանի որ կինոն մեծ գումարներ է պահանջում: Կինոարտադրությունն ավելի զարգացած է հարուստ երկրներում:

Citylife.am. Վերջերս կայացավ «Կյանք և կռիվ» ֆիլմի պրեմիերան: Ի՞նչ կասեք ֆիլմի մասին և ի՞նչը գրավեց Ձեզ Ձեր կերպարում ու դրդեց մարմնավորել այն:

Սամվել. Գիտեք, քանի որ ես ինքս այդ ֆիլմում եմ, կփորձեմ զերծ մնալ այն գովաբանելուց: Սակայն կարծում եմ, որ ֆիլմի հաջողության գրավականը և հաղթաթուղթն այն է, որ ֆիլմը մարդու մասին է, մարդկային ճակատագրերի: Այսօր հաճախ են նկարահանվում ֆիլմեր, որոնք բացի շքեղ մեքենաներից և կոստյումներից ոչ մի ասելիք չունեն, արդյունքում մարդն այդ ամենի մեջ կորչում է:

Հենրիկ Մալյանն ասում էր` «Ես նկարում եմ մարդու մասին»: Քանի որ մարդը բարձրագույն արժեքն է, պետք է կարողանալ առաջ բերել մարդկային բնավորությունն ու ճակատագիրը:

Citylife.am. Արմեն Մազմանյանը Ձեր մասին խոսելիս մի առիթով ասել է, որ Դուք աշխարհի քաղաքացի եք, սակայն Ձեր գործունեթյան մեջ տեսանելի է դառնում նաև այն , թե որքանով եք հայ. արդյո՞ք մարդասիրությունն ու հայրենասիրությունը Ձեր մեջ հավասարաչափ են, և արդյո՞ք Դուք ինքներդ Ձեզ համարում եք աշխարհի քաղաքացի:

Սամվել. Կարծում եմ՝ ոչ այդքան, գուցե տարիներ առաջ այո, սակայն այժմ դժվարությամբ կապրեմ դրսում, դժվարությամբ կինտեգրվեմ հասարակության մտածելակերպին, սովորույթներին: Կարծում եմ, որ սա է իմ տեղը: Ես ճիշտ տեղում եմ ծնվել:

Citylife.am. Սամվե՛լ, որքանո՞վ է Ձեզ համար կարևոր աշխատանքային միջավայրն ու կոլեկտիվը: Երբևէ կհրաժարվե՞ք դերից՝ անձնակազմում որևէ մեկի հանդեպ անձնական հակակրանք ունենալու պատճառով:

Սամվել. Եթե այդ հակակրանքը որևէ լուրջ հիմք չունի, աշխատանքը դրանից չի տուժի, սակայն եթե մի մթնոլորտ է, որը քո ներսի հետ բացարձակ կապ չունի, ավելի լավ է չմտնել այդտեղ, քանի որ ստեղծագործական պրոցեսը նախ և առաջ պայմանավորված է դրական միջավայրով. անհնար է ստեղծագործել փչացած և վատ մթնոլորտում:

Citylife.am. Մի փոքր կինոյի մասին. խաղարկայի՞ն, թե՞ վավերագրական:

Սամվել. Խաղարկային:

Citylife.am. Ձեր սիրելի ֆիլմը/ֆիլմերը:

Սամվել. «Մենք ենք մեր սարերը», «Խոսիր նրա հետ»…

Citylife.am. Դերասան/ուհի, ում երկրպագում եք:

Սամվել. Խորեն Աբրահամյան, Ալ Պաչինո, Սմարտունովսկի, Միրոնով:

Citylife.am. Ռեժիսոր, որի ֆիլմերում կցանկանայիք խաղալ:

Սամվել. Մալյան, Դովլաթյան, Կուստուրիցա, Անտանիոի:

Citylife.am. Օրեր առաջ տոնում էինք ՀՀ անկախության տոնը, որի առթիվ շնորհավորում եմ Ձեզ: Սամվե՛լ, յուրաքանչյուր անկախություն իրենից պատասխանատվություն է ենթադրում: Այսպիսով, ինչպիսի՞ն պիտի լինի անկախ Հայաստանի քաղաքացին:

Սամվել. Առաջին հերթին ես կցանկանամ, որ անկախ Հայաստանի քաղաքացին ապրի այն գիտակցությամբ, որ նա իսկապես անկախ Հայաստանում է ապրում, և մենք անվերապահորեն հավատանք այդ բառակապակցությանը: Դա մեզ կպարտավորեցնի որպես քաղաքացի ապրել այն գիտակցմամբ, որ մենք ապրում ենք աշխարհի լավագույն երկրում: «Անկախ Հայաստան» ասվածը ոչ թե ուղղակի տարածք կամ հողակտոր է, այլ այն քո տունն է, հետևաբար նրա հանդեպ պարտավորությունները մեծ են:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan