Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Թատրոնը դերասանի իրական, կենդանի դրսևորումների տեղն է. Էվա Խաչատրյան

LIFE

Citylife.am. Վերջին շրջանում նկատելի է Ձեր լռությունը հեռւստաէկրաններին: Պատճառն առաջարկների բացակայությու՞նն է, թե՞ հեռուստատեսությունը սպառել է իր հետաքրքրությունը Ձեզ մոտ:

Էվա. Իրականում լավ առաջարկների բացակայությունն է, բազմիցս նշել եմ, որ ինձ համար կարևոր է կերպարի լիարժեքությունը, թե այն ի՞նչ նպատակ է հետապնդում, ավարտու՞ն է, թե՞ ոչ, ու էլի շատ մասնագաիտական կարևոր կետեր, որոնք պիտի բավարարեն:

Citylife.am. Էվա՛, որքանո՞վ եք սկզբունքային դերեր ընտրելու հարցում. ի՞նչ չափորոշիչների եք առաջին հերթին ուշադրություն դարձնում:

Էվա. Մեր կինոարտադրության մեջ, որտեղ դերեսանը միշտ որոշակի կախվածության մեջ է, սկզբունքային դերասանը հիմարություն է: Սկզբունքային կարելի է լինել դերերի ընտրության հարցում և, իհարկե, որպես մարդ: Դերերը միշտ կարելի է ընտրել, քննարկել, վերջ ի վերջո, ստեղծագործելու ընթացքում բերել քո իսկ մտքերը, գաղափարները, տեսանկյունները:

12052604_1032765076766022_5975741857717365242_o

Citylife.am. Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր աշխատանքային միջավայրն ու կոլեկտիվը: Արդյո՞ք պատրաստ եք հրաժարվել որևէ դերից անձնակազմի, կամ անձնակազմում որևէ մեկի հանդեպ հակակրանք ունենալու պատճառով:

Էվա. Իհարկե, ստեղծագործելու համար շատ կարևոր է մթնոլորտը, նույնիսկ թատրոնում կուլիսային բոլոր պատմությունները բացահայտ երևում են բեմում: Բայց դա չի կարող պատճառ հանդիսանալ: Աշխատանքը կապ չունի անձնականի հետ, դրանք հարկավոր է տարանջատել, իհարկե, շատ ավելի լավ է, երբ մթնոլորտը բարի է, ստեղծագործական աշխատանքի պատրաստ և զիջող:

Citylife.am. Թատրոնում Ձեր գործունեությունը բավականին նկատելի և գնահատելի է: Դուք ևս այն կարծիքի՞ն եք, որ իրական դերասանի տեղը թատրոնն է, և ինչպե՞ս եք վերաբերում միայն հեռուսատատեսային ֆորմատում հանդես եկող դերասաններին:

Էվա. Թատրոնը դերասանի տունն է, թատրոնը դերասանի իրական, կենդանի դրսևորումների տեղն է, և եթե անկեղծ, ես չեմ տեսել դերասան, որ թատրոն չունենա, և լեզուն ճկուն լինի, պատրաստ լինի տարբեր դերերի: Նրանք հիմնականում մի դերի դերասաններ են, իսկ եթե այդպես էլ չի, ապա նրանք մի օր անպայման գնում են դեպի թատրոն, թեկուզ կոմերցիոն պրոյեկտների շրջանակներում:

12321497_1133865896655939_3276393147130870755_n

Citylife.am. Հարցազրույցներից մեկում նշել եք, որ դերասան ոչ թե դառնում են, այլ ծնվում են: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ դուք բացառում եք աշխատանքի շնորհիվ դերասանական արվեստում հաջողության հասնելու հնարավորությունը:

Էվա. Աշխատանքը և աշխատասիրությունը յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասնելու գրավականն են, այդ տեսակ մարդը չի կարող ոչնչի չհասնել: Սակայն դերասանի մասնագիտությունն այն մասնագիտությունն է, որը միայն աշխատանքով ձեռք չես բերի, պարդատիր է ունենալ տաղանդ, շարմ, աստղ: Դա նույնն է, եթե ձայն չունեցող մեկը շատ աշխատի և դառնա տաղանդավոր երգիչ:

Citylife.am. Էվա՛, հաճախ է խոսվում, այն մասին ,որ դերսանական այդ ներքին խոհանոցը չափազանց բարդ և մութ է, որ մեկը մյուսին անվերջ չարախոսում են և շնչասպառ սպասում դիմացանի սխալվելուն: Դուք, լինելով այդ խոհանոցի մի մասնիկը, ի՞նչ կասեք այդ առթիվ:

Էվա. Ես գիտեմ այն, որ ուժեղ մարդը, անկախ նրանից դերասան է, թե ոչ, չի չարախոսում: Իր գործն իմացող, իր տեղն այս աշխարհում գտած և հստակ նպատակներով մարդը իր ժամանակը չի ծախսի մեկին նվաստացնելու վրա, կամ մեկ ուրիշի անհաջողության վրա իր հաջողությունը չի կառուցի. դա խելացի, կայացած մարդու վարմունք չէ և ոչ աստվածահաճո է: Դրա փոխարեն հարկավոր է շատ աշխատել, փորձել մաքսիմալ բերրի լինել, և Աստված դա անպայման կնկատի: Վերջ ի վերջո, չարություն անելով մարդ իրեն է չարությամբ լցնում:

12928424_1133865893322606_3623094693110674046_n

Citylife.am. Էվա ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից հայկական ֆիլմարտադրության մասին, ունե՞ք սիրելի ռեժիսորներ:

Էվա. Կարևորը աշխատանքն է: Անչափ հպարտանում եմ ռեժիսոր Արշալույս Հարությունյանով՝ հրաշալի և շատ տաղանդավոր ռեժիսոր, ում հետ վերջերս աշխատեցի ռուսական կինոարտադրության “Отцы” ֆիլմի շրջանակներում:

Citylife.am. Շատերը մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվում են իրենց առջև որոշակի էտալոն ունենալով : Ունե՞ք կուռքեր այս ասպարեզում:

Էվա. Կուռքեր առհաարակ չեմ ստեղծում և չունեմ:

12932971_1133865889989273_3085070747375828357_n-1

Citylife.am. Համաշխարհային հայտնության ո՞ր ռեժիսորի ֆիլմերում կցանկանայիք հանդես գալ:

Էվա. Վուդի Ալեն, Մարտին Սկորսեզա և շատ ու շատ այլ ռեժիսորներ:

Citylife.am. Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հեռուստադիտողն ու հանդիսատեսը Էվա Խաչատրյանից:

Էվա. Շուտով կլինեն նորություններ, բայց դեռ փակագծերը չեմ բացում:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan