Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ես միշտ կմնամ դերասանուհի, որովհետև դա ինձ համար ոչ թե մասնագիտություն է, այլ իմ տեսակը. Ելենա Բորիսենկո

LIFE

Այսօր Citylife.am-ի հյուրը տաղանդավոր դերասանուհի Ելենա Բորիսենկոն է, ում հետ կփորձենք զրուցել ստեղծագործական կյանքի, ոլորտում առկա թերությունների և բացթողումների, արվեստագետների գնահատված լինելու և մասնագիտական նորությունների մասին:

Citylife.am. Ելենա՛, կարծում եմ, որ մասնագիտության ընտրության վերաբերյալ հարցեր բազմիցս ուղղել են Ձեզ: Ինձ մեկ այլ բան է հետաքրքրում. արդեն հասուն տարիքում Ձեզ մեկ այլ մասնագիտությամբ զբաղվելիս պատկերացնու՞մ եք:

Ելենա. Այլ մասնագիտության մեջ ինձ չեմ ուզում պատկերացնել: Իհարկե կան բաներ, որ ես կարող եմ անել: Նույնիսկ կա մտահղացում, որ կուզեմ երբևէ իրականություն դառնա, բայց ես միշտ կմնամ դերասանուհի, որովհետև դա ինձ համար ոչ թե մասնագիտություն է, այլ իմ տեսակը:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am. Երբ պատրաստվում էի Ձեզ հետ հարցազրույցին, ևս մեկ անգամ նկատեցի, թե որքան դրական և էմոցիոնալ անձնավորություն եք: Լուրջ և պատասխանատու դերեր կերտելիս դա Ձեզ չի՞ խանգարում:

Ելենա. Պատասխանատվությունը և էմոցիոնալ լինելը միայն օգնում է խաղալու մի բան, որ դու չես, որ քեզ նման չէ: Եվ ընդհանրապես, էմոցիային պետք է գումարել տեխնիկա. դա լավ դերասանի բաղադրությունն է:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am.Հետևելով Ձեր մասնագիտական ուղուն՝ նկատեցի նաև, որ այն քիչ դերասաններից եք, ով չի կարողանում տեսնել կինոյում և թատրոնում առկա այն ցավալի վիճակը, որին շատերը մեծ սիրով արվեստ են կոչում: Ի՞նչ եք կարծում,  ո՞րն է ելքը այս պարագայում:

Ելենա. Ժամանակին շատ էի նեղվում, հետո հասկացա, որ պայքարելով արժեքավորում եմ այն, ինչն արժեք չունի: Ինձ համար ունեմ բանաձև՝ ժպտալ, ընդ որում՝ մեղմ և մեծահոգաբար, և փորձել որակով կատարել քո գործը:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am. Պատուհան թատրոնի մասին բազմիցս եք խոսել, և թե այն ինչ դեր է ունեցել Ձեր կյանքում: Եթե երբևէ ունենայիք հնարավորություն թատրոն ղեկավարելու, ապա Ձեր ղեկավարած թատրոնը կլիներ ճիշտ նույնպիսի՞ն, թե՞ շատ բաներ այլ կլինեին արդեն:

Ելենա. Դժվար հարց է: Իմ թատրոնը մնաց անցյալում: Բայց եթե այդպես ստացվեր, ես կփորձեի մշակել մեխանիզմ, որն առանց թատրոնի տեսակը վնասելու կօգներ թատրոնի կայացմանը:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am. Հիասթափությունը ստիպել էր Ձեզ որոշ ժամանակով թողնել սիրելի մասնագիտությունը, բայց, ի ուրախություն Ձեր երկրպագուների, Դուք կրկին հեռուստաէկրաններին եք: Նկարահանվում եք մի ֆիլմում, որն առանձնանում է թեմայի հետաքրքրությամբ և արդիականությամբ: Ինչպե՞ս եղավ սերիալային առաջարկը:

Ելենա. Ես մասնագիտությունից չէի հրաժարվել, ես նկարահանվում էի գեղարվեսատական ֆիլմերում, նաև փորձում էինք ներկայացում բեմադրել: Իսկ այս սերիալը գայթակղեց՝ իր թեմայով և իմ կերպարի բազմաշերտ լինելով:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am. Մի առիթով նշել եք, որ երիտասարդ դերասաններին այդպիսին կրթում են բուհերում: Ի՞նչն է ըստ Ձեզ պատճառը: Մասնագետների խնդի՞րն է, թե՞ միգուցե մոտեցումներն են փոխվել:

Ելենա. Նորից կանդրադառնամ իմ բանաձևին: Միայն տեխնիկան քիչ է լավ դերասան դառնալու համար, ինչպես նաև՝ միայն էմոցիան: Դրանք երկուսն էլ անհրաժեշտ են, նաև կենդանի խոսք՝ առանց սուտ և արհեստական ելևէջների: Իսկ ինստիտուտից մենք հիմնականում ստանում ենք կեղծ դրված ձայնով, տեխնիկապես էմոցիա խաղացող երեխաներ:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am. Ձեր մասնագիտական ուղին կերտելիս ունեցել եք շատ ու շատ պրոֆեսիոնալ խաղընկերներ: Կ՞ան դերասաններ, որոնց հետ աշխատելուց երբեք չեք հոգնի:

Ելենա. Ես չունեմ շատ դերասաններին բնորոշ խանդ ու նախանձ: Այսինքն՝ ունեմ, բայց հակառակ իմաստով: Ես խանդում եմ, երբ լավ դերասանները, ըստ իմ չափանիշի, իհարկե, իմ խաղընկերները չեն լինում: Գերագույն հաճույք է նկարահանման հրապարակում ունենալ լավ խաղընկերներ: Բարդ նկարահանման վերջում մեկ նման տեսարանն ապահովում է բարձր տրամադրություն, և հոգնածությունն իսպառ վերանում է:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am. Մերօրյա իրականությունն այնպիսին է, որ մեր լավագույն արվեստագետները ոչ միշտ է, որ գնահատվում են ըստ արժանվույն: Որքանո՞վ են պարգևներն ու խրախուսանքները կարևոր Ձեր կյանքում:

Ելենա. Գաղտնիք չէ, որ իմ լավագույն և մտերիմ ընկերները մասնագիտությամբ ռեժիսորներ են: Նրանք չափից ավելի պահանջկոտ և խիստ են իմ հանդեպ: Հենց նրանց կարծիքն է, որ անչափ կարևոր է ինձ համար: Իսկ այն, ինչ վերաբերում է պարգևներին չունեմ դրանցից և չեմ կարծում, որ երբևէ կունենամ: Դա վաղուց արժեզրկված բան է: Բայց այ լուրջ փառատոնում լուրջ մրցանակ ստանալը, կարծում եմ, լավ գաղափար է:

Ելենա Բորիսենկոն

Citylife.am. Պարգևների բացակայությունը կարո՞ղ է արդյոք ստիպել ստեղծագործող արվեսատագետին դադարեցնել գործունեությունը:

Ելենա. Դե, գուցե կան այդպիսի դեպքեր: Ինձ համար դա անհեթեթ է: Չնայած վատ չէր լինի. գոնե խոր ծերության մեջ թոշակս բարձր կլիներ 												<div class=

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan