Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Կինը տղամարդու գույնն է. ինչպիսին պետք է լինի Ռաֆայել Երանոսյանի ընտրյալը

LIFE

Citylife.am-ում հյուրընկալել էինք Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանին. նրա հետ զրուցեցինք մեր ժամանակների կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին:

Citylife.am. Ռաֆայե՛լ, մեր օրերում կարծես փոխվել են տղամարդիկ, նրանք, ինչպես ոչ վաղ անցյալում, այլևս պատրաստ չեն պայքարել կնոջ համար. մի տեսակ անտարբերություն է նկատվում. ի՞նչն է փոխվել, գուցե սե՞րն է պակասել:

Ռաֆայել. Ի ուրախություն ինձ՝ ինձ ծանոթ տղամարդիկ, մասնավորապես իմ ընկերները, պայքարել են իրենց սիրելիների համար և շարունակում են պայքարել, ամուսնանում են, ընտանքիներ կազմում: Բայց չեմ կարող չհամաձայնվել Ձեզ հետ, այո, ինչ-որ բան փոխվել է, սակայն ավելի հակված եմ այն մտքին, որ կանաց և աղջիկների արժեհամակարգերն են փոխվել: 90-ականերից սկսած մի տենդենց է նկատվում, որ «լավ տղան» պետք է մեքենա ունենա, հեռախոս… Այսօր արդեն նաև կարևոր է մեքենայի մակնիշը, iphone-ը և նմանատիպ «արժեքները»: Սերը սկսել է երկրորդական դառնալ. ընտանիք կազմելուց առաջ աղջիկները նախ և առաջ ճշտում են տղամարդու սոցիալական վիճակը, որից հետո կատարում վճռական քայլը` ամուսնանում են` առանց գիտակցելու որ նյութական կայունությունը դեռևս հիմք չէ ամուր և ներդաշնակ ընտանիք ունենալու համար: Ինչևէ, պետք չէ սա միանշանակ ընդունել, ոչ բոլորն են այդպիսին, հայ աղջիկների ու կանանց մեջ այսօր շատ են նաև խոհեմները, ովքեր մինչ նյութականը կարևորում են մարդկային արժեքները, զգացմունքները, սերը:

Ռաֆայել Երանոսյան

Citylife.am. Ռաֆայե՛լ, եթե Ձեր օրինակով վերցնենք, փորձենք հիշել Ձեր առաջին սերը, Ձեր պայքարը…

Ռաֆայել. Ճիշտն ասած առաջին, երկրորդ, երրորդ սերեր չեմ կարող հիշել: Այո, դպրոցական տարիներին եղել եմ սիրահարված. հիշում եմ՝ տղաներով ծաղիկներ էինք գողանում, տանում նրա բակում թողնում: Այն ժամանակ ուրիշ էր. եթե աղջկա հետ խնջույքի ժամանակ տանգո էիր պարում, ապա դա արդեն շատ բան էր նշանակում. դու արդեն մտերմիկ կապերով կապված էիր նրան: Հիմա ամեն ինչ փոխվել է:

Ռաֆայել Երանոսյան

Citylife.am. Թերևս սերը տեղափոխվել է  «ֆեսյբուքյան հարթակ»:

Ռաֆայել. Այո, հիմա «ինտերնետն է սիրում», ոչ թե մարդիկ իրար: Նկարներ, նամակներ, հետո նմանատիպ տեքստերով հաճոյախոսություններ՝ «սիրուն աչքեր ունես», «շատ գեղեցիկ ես», «հանդիպե՞նք», ապա գալիս է այդ հանդիպումը որը ուղեկցվում է check in-ներով, ինչն ինձ համար ընդունելի չէ, բայց սա, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է. ժամանակն իրենն է պահանջում:

Ռաֆայել Երանոսյան

Citylife.am. Իսկ այսօրվա Ռաֆայելը, եթե սիրահարվի կամ գուցե սիրահարված է, ինչի՞ է պատրաստ հանուն սիրելի, ի՞նչ քայլերի:

Ռաֆայել. Ես միշտ եմ սիրահրաված, ամեն օր կարող եմ սիրահարվել, ես կյանքին եմ սիրահարված: Իսկ նրա` միակիս, ապագա կնոջս համար կանեմ ամեն ինչ: Կնոջս դեմքից ժպիտը չպետք է պակասի, ոչ միայն խոսքով, այլև գործով՝ ես դա կանեմ: Նա միշտ պետք է սրտատրոփ սպասի իմ տուն վերադառնալուն` իմանալով որ ես հերթական անակնկալն ունեմ իր համար: Նա պետք է շատ երջանիկ լինի, ոչ թե նրա համար, որ իմ կինն է, այլ որ նաև իմ երեխաների մայրն է:

Ռաֆայել Երանոսյան

Citylife.am. Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի նա:

Ռաֆայել. Մի միտք հիշեցի «Սկոտչ և Վիսկի» ներկայացումից, որտեղ հերոսն ասում է, որ կինը պետք է տղամարդու ընկերը չլինի, ի վերջո, ոչ ոք չի ուզի ընկերոջ հետ ամուսնանա  Ես համաձայն են այս մտքին: Իսկ առհասարակ նա պետք է լինի խելացի, կիրթ, կանացի նաև շատ հանդուրժող: Խոհեմ կինը նաև շատ հարցերի վրա պետք է կարողանա աչք փակել. իմ դեպքում` իմ աշխատանքի բերումով՝ ես շատ կանանց և աղջիկների հետ եմ շփվում, ու դա սիրային շփում չէ. այս դեպքում կինս պետք է փորձի հասկանալ: Կարծում եմ՝ կինը տղամարդու գույնն է, այո, նա կարող է իր տղամարդուն դարձնել սև կամ սպիտակ: Կնոջից շատ բան է կախված, իհարկե, տղամարդուց էլ. սերն ու հարգանքը պետք է լինի փոխադարձ:

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift