Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հիմա ցանկանում եմ բացասական կերպար կերտել. Մարիամ Ադամյան

LIFE

itylife.am-ը այսօր հյուրընկալել է երիտասարդ դերասանուհի Մարիամ Ադամյանին:

Citylife.am. Մարիա՛մ, հարցազրույցներից մեկում նշել եք՝ չկար մի շրջան, որ դերասանուհի դառնալուց բացի այլ բանի մասին երազեիք. այս երազանքն ունի՞ ինչ-որ արմատներ, մեծացելեք թատերական միջավայրու՞մ:

Մարիամ. Ոչ, թատերական միջավայրում չեմ մեծացել: Ընտանիքում ոչ ոք այս ոլորտից չէ: Հաճախել եմ երաժշտական դպրոց, և բոլորը մտածում էին, որ ջութակահար եմ դառնալու: Իսկ ես երբեք որևէ այլ մասնագիտության մասին չեմ մտածել: Ջութակի դասերին սիրով էի հաճախում, բայց մայրս էր ուղղորդել, ես գիտեի, որ ջութակը չի լինելու իմ ապագան: Իհարկե, մարդ չի կարող հասնել կատարելության որևէ բանում, բայց ես թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում ու սերիալներում փորձում եմ ինձ ճիշտ դրսևորել: Երաժշտական կրթությունն այժմ ինձ շատ է օգնում, և առհասարակ, չէ՞ որ որքան շատ բան գիտես, այնքան քո օգուտն է:

Մարիամ Ադամյան

Citylife.am. Մարիա՛մ, հիշու՞մ եք` ինչպիսի դրսևորումներ էր ունենում Ձեր՝ այդքան մեծ երազանքը:

Մարիամ. Ես երբեք չեմ կանգնել հայելու առաջ և ինչ-որ փորձեր արել կամ կանգնել աթոռի վրա և ասմունքել: Ես ավելի լուրջ տեղերում էի ինձ պատկերացնում: Փակում էի աչքերս և ինձ պատկերացնում «Տիտանիկ» ֆիլմում:

Citylife.am. 2013 թվականից աշխատել եք «Թատրոն 32»-ում, այժմ ներգրավված եք մի քանի ներկայացումներում.ինչպիսի՞նն է հայ հանդիսատեսը:

Մարիամ. Հայ հանդիսատեսը վատը չէ, ուղղակի նրան պետք է մատուցել ճիշտ բան: Ներկայացումներին դահլիճները հիմնականում լեցուն են լինում: Եթե թատրոնում մատուցվի որակյալը, հետաքրքիրը, մարդիկ կգնան, կվճարեն դրա համար և մեծ սիրով կնայեն:

Մարիամ Ադամյան

Citylife.am. Կա կարծրատիպ, որ երիտասարդները թատրոնասեր ու ընթերցասեր չեն. համամի՞տ եք:

Մարիամ. Համամիտ չեմ: Ինքս շփվում եմ կարդացող մարդկանց հետ, և չեմ պատկերացնում կյանքն առանց թատրոնի, գրքերի և արվեստի մասին պատկերացումների: Հաճախ եմ լինում թատրոնում որպես հանդիսատես: Իսկ ո՞վ է ասել, որ թատրոնը պետք է միշտ լեփ լեցուն լինի: Տարիներ առաջ այլ էր. հիմա կա համացանց, և եթե այժմ այդքան մարդ հաճախում է թատրոն, շատ գովելի է:Մարիամ Ադամյան

Citylife.am. Արդեն մի քանի տարի է խաղում եք նաև սերիալներում. ո՞րն է մարդկանց կողմից սերիալի վատ ընկալման պատճառը:

Մարիամ. Պատճառները շատ են: Առաջին պատճառը սերիալների երկար տևողությունն է, իսկ այն, ինչը երկար է տևում , ձանձրացնում է: Հեռուստադիտողի ներքին զգայարանները բավականին ուժեղ են. նա միանգամից զգում է՝ որակյալ է արդյոք սերիալը, թե ոչ: Մարդիկ միշտ նայում են սերիալ, բայց երբեք չեն ասում, որ այն հիասքանչ արվեստ է: Հաջորդ պատճառը փորձառու դերասանների կողքին ոչ այդքան տաղանդավոր դերասանների հայտնվելն է: Հեռուստադիտողը դրան չի ադապտանում: Ամենևին նկատի չունեմ դերասանական կրթության բացակայությունը, խնդիրը շնորհքի բացակայությունն է: Ի վերջո սերիալը երբեք չի համարվել բարձրակարգ արվեստ: Իհարկե, կան արտասահմանյան սերիալներ, որոնք այդ կոչմանն արժանի են,  բայց հայկական սերիալային կուլտուրան դեռ չի հասել դրան:

Citylife.am. Որո՞նք են այն առաջնային քայերը, որոնց միջոցով կարելի է մոտենալ այդ կուլտուրային:

Մարիամ. Առաջին հերթին պետք է ֆինանսավորում լինի, այնուհետև` թե՛ ստեղծագործական, թե՛ դերասանական խմբի կողմից լուրջ մոտեցում: Սերիալը չպետք է շատ երկար տևի: Ի վերջո, սերիալը պետք է ստեղծեն իրենց գործին գիտակ մարդիկ:

Մարիամ Ադամյան

Citylife.am. Աշխատում եք բավականին փորձառու դերասանների հետ. ընդունու՞մ եք քննադատություններ:

Մարիամ. Աշխատում եմ այնպիսի դերասանների հետ, ովքեր այդ քննադատությունը ինձ տալիս են որպես խորհուրդ: Իմ տեսակը շատ որսացող է. ամեն խոսք ու դիտողություն միանգամից վերցնում եմ:

Citylife.am. Մարիա՛մ, կարևորու՞մ եք, թե որ կերպարն է ձերը՝ գլխավորը, թե երկրորդականը:

Մարիամ. Կարևորը կերպարը լինի հետաքրքիր, ունենա մտածողություն, տրամաբանություն, ճակատագիր: Երբեմն երկրորդական կերպարներն ունենում են շատ ավելի հետաքրքիր ճակատագիր, բայց մեզ մոտ, ցավոք, հիմնականում չեն աշխատում երկրորդական կերպարների ճակատագրի վրա. ինչ-որ բան թերի է մնում:

Մարիամ Ադամյան

Citylife.am. Ներգրավված եք և՛ սերիալում, և՛ թատրոնում, խաղացել եք նաև գեղարվեստական ֆիլմում. կա՞ մի առաջարկ, որին անհամբեր սպասում եք:

Մարիամ. Ամեն անգամ, երբ ընդունում եմ որևէ առաջարկ, այն այդ պահին ինձ համար շատ սպասված է լինում: Հիմա շատ եմ ուզում հանդես գալ բացասական կերպարով, նման կերպար երբեք չեմ կերտել: Ինչպես նաև ուզում եմ խաղալ շատ հետաքրքիր գեղարվեստական ֆիլմում: Ուզում եմ նոր կերպարներ կերտել թատրոնում: Շատ եմ սիրում, պաշտում եմ թատրոնը, պատրաստ եմ ողջ ժամանակս տրամադրել թատրոնին:

Մարիա՛մ, շնորհակալ եմ դրական և բովանդակալից զրույցի համար: Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan