Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Տե՛ր Աստված, ե՞րբ է իմ առաջ նորից բացվելու այս վարագույրը»,- մտածում եմ ամեն ներկայացման ավարտին. Դավիթ Հակոբյան

LIFE

Citylife.am-ը այսօր հյուրընկալել է բեմադրիչ և դերասան Դավիթ Հակոբյանին:

Citylife.am. Պարո՛ն Հակոբյան, 1980 թվականից թատրոնում եք. ինչպիսի՞ ճանապարհ է անցել հայ թատրոնը

Դավիթ Հակոբյան. Հայ թատրոնը երկրի հետ զուգահեռ ենթարկվել է կտրուկ և լուրջ փոփոխությունների: Թատրոնը չի կարող պետությունից և հասարակությունից առանձին ճանապարհ անցնել: Մեր թատրոնն էլ ունեցել է ծայրահեղություններով, հաղթանակներով, պարտություններով և հույսերով լի ճանապարհ՝ մեր երկրի նման: Այս տարիների ընթացքում փոփոխությունները շատ են եղել, որոնք, անկասկած, դրական են, քանի որ այսօր մեր թատրոնը ազատագրված է կեղծ սոցիալիզմի պարտադրանքից: Այժմ մոտեցումներն այլ են՝ ավելի ազատ ու համարձակ:

Citylife.am. Դասավանդում եք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, աշխատում եք երիտասարդների հետ. ինչպիսի՞ն է մերօրյա երիտասարդությունը:

Դավիթ Հակոբյան. Շատ տաղանդավոր, շատ ավելի համարձակ: Այս սերունդը մեծացել է դպրոցների խաթարված վիճակում և, ցավոք, կրթության առումով մի քիչ կաղում է: Ես միշտ նայում եմ դահլիճին և տեսնում եմ, որ հանդիսատեսը ծեր չէ, մեծ մասը երիտասարդներ են, որը շատ ուրախալի է:

Citylife.am. Պարո՛ն Հակոբյան, երկար տարիներ չէիք նկարահանվում սերիալներում: Վստահ եմ, որ մինչ այս ևս կային առաջարկներ. ցանկություն չկա՞ր, թե՞ առաջարկներն էին անհետաքրքիր:

Դավիթ Հակոբյան. Տարիներ առաջ ևս խաղում էի սերիալում. Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվում էր 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը: Վերջին տարիներին չէի խաղում: Առաջարկներ կային, բայց այնպիսին չի եղել, որն ինձ ոգևորի: Առաջարկն ընդունելու համար կերպարը, սցենարը և ինչու ոչ` հոնորարը պետք է հետաքրքիր լինեն: «Թաքնված սեր» սերիալում ինձ շատ հետաքրքրեց կերպարը, անձնակազմն էլ շատ լավն է: Մեծ սիրով աշխատում եմ:

Citylife.am. Երկար տարիներ թատրոնում աշխատելուց հետո սերիալային նկարահանման ռիթմը հե՞շտ տրվեց Ձեզ:

Դավիթ Հակոբյան. Ինձ համար այդ ռիթմն անսովոր չէ: Ողջ կյանքս միաժամանակ աշխատել եմ մի քանի տեղ: Ասում են` հոգնած ձիերին սպանում են, իսկ ես չեմ ուզում հոգնել:

Citylife.am. Հայկական սերիալները այդքան էլ չեն վայելում մարդկանց համակրանքը. ըստ Ձեզ ո՞րն է պատճառը:

Դավիթ Հակոբյան. Չեմ կարծում, որ չեն վայելում. կախված է, թե սերիալը հասարակական որ շերտի համար է: Բնականաբար բոլորը սերիալ չեն նայում, բայց սերիալն ունի իր մշտական հեռուստադիտողը: Կարծում եմ` մարդկանց քննադատող այդ խումբը երբեք սերիալ չի նայել, իսկ եթե չի նայել, ինչպե՞ս կարող է ասել` վատն է: Հայկական բոլոր սերիալները, բնականաբար, արտակարգ որակ չունեն, բայց աշխատում է հրաշալի երիտասարդություն: Կան մարդիկ, ովքեր սերիալը նայում են սիրելի դերասանների, ոչ թե սյուժեի համար: Բոլոր սերիալներում գրական նյութն ամենաթերին է: Շատ երկրներում գրական նյութի վրա հսկայական խումբ է աշխատում:

Citylife.am. Խոսենք Ձեր կերտած կերպարի մասին. Արշակ պապ` դրական, պայքարող, բարի կերպար, որը կարճ ժամանակահատվածում սիրվեց բոլորի կողմից. ի՞նչ ընդհանրություններ կան Ձեր և Արշակ պապի միջև:

Դավիթ Հակոբյան. Ես իմ կերտած ոչ մի կերպարի նման չեմ, բայց այդ բոլորի միասնությունն է Դավիթ Հակոբյանը: Ես ունեմ նախատիպեր: Արշակ պապի կերպարը կերտելիս երբեմն խաղում եմ իմ պապին, երբեմն էլ՝ ինձ ծանոթ այլ պապիկների: Իմ կերպարը գամված է սայլակին, զրկված է արտահայտչամիջոցներից, բայց, զուրկ լինելով շարժվելու, այս ու այն կողմ գնալու հնարավորությունից, պետք է լինի հետաքրքիր:

Citylife.am. Պարո՛ն Հակոբյան, նկարահանվել եք «Կյանք  ու կռիվ» ֆիլմում, որը նվիրված է Ղարաբաղյան պատերազմին. խոսենք ֆիլմի սյուժեի և Ձեր կերպարի մասին:

Դավիթ Հակոբյան. Ֆիլմը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում դեպքերը տեղի են ունենում 90-ականներին, երկրորդ մասը ներկայացնում է մեր օրերը: Ես մասնակցություն ունեցել եմ միայն առաջին մասում: Կերտում եմ հերոսի պապիկին: Սցենարը շատ հետաքրքիր է: Հաճույքով եմ աշխատել և անհամբեր սպասում եմ ֆիլմին:

kk

Citylife.am. Պարո՛ն Հակոբյան, ստեղծագործական կյանքում սպասվու՞մ են նորություններ:

Դավիթ Հակոբյան. Ես շարունակում եմ աշխատել, կան և՛ ֆիլմեր, և՛ ներկայացումներ, բայց հստակ չեմ կարող ասել` վաղն ինչ կլինի: Հստակ մի բան կարող եմ ասել. ամեն անգամ, երբ ներկայացման ավարտին փակվում է վարագույրը, նայում եմ երկինք և մտածում,- «Տե՛ր Աստված, ե՞րբ է իմ առաջ նորից բացվելու այս վարագույրը»:

Citylife.am-ը շնորհավորում է Դավիթ Հակոբյանի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով, որ նրա ներկայությունը երկար տարիներ զարդարի հայ կինոն և թատրոնը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan