Անձը ձեռք է բերել իր կենսորոշիչ տվյալներով ԱՄՆ կացության կարգավիճակի կեղծ քարտ ու փորձել ՀՀ-ից ԱՄՆ մեկնել
SOCIETYՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կմեկնարկի Սարգիս Առաքել Մելիքյանի՝ կեղծ անձնագրով ՀՀ պետական սահմանը հատելու փաստի առիթով հարուցված քրեական գործի դատավարությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից ձեռք է բերել իր կենսորոշիչ տվյալներով լրացված ԱՄՆ կացության կարգավիճակի ակնհայտ կեղծ քարտ, ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու դիտավորությամբ 19.02.2017թ. օգտագործելով կեղծ փաստաթուղթը՝ փորձել է մեկնել ՀՀ-ից, սակայն Զվարթնոց օդանավակայանում սահմանապահ զորքերի աշխատակիցների կողմից ստուգման ժամանակ բացահայտվել է քարտի կեղծ լինելը և վերջինիս մեկնումը կասեցվել է:
Սարգիս Մելիքյանի նկատմամբ ընտրված է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



