Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Սեյրան Օհանյանը չի ասում՝ պետք է իշխանափոխություն. իրենց կողմից կոնկրետ առաջարկ չկա. Արամ Սարգսյան

SOCIETY

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանափոխության չգնաց՝ հայտարարելով, որ  չէր ցանկանում արյունահեղություն, սակայն թավշա հեղափոխությունը նույնպես ենթադրում է արյունահեղության ռիսկեր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի թավշյա հեղափոխություն անելու կոչերին:

Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում իր գործընկերները իշխանափոխության կոնկրետ բանալի չեն առաջարկում. «Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ ես չգնացի հեղափոխության, որ արյունահեղություն չլինի, բայց թավշա հեղափոխոթյունը պարունակում է արյունահեղության ռիսկեր, հետեւաբար հարց է ծագում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը համապատասխան իրավիճակում առ Աստված դիմելո՞ւ է, թե՞ շարունակելու է՝ ասել, որ չի գնալու արյունահեղության։ Այդ թիմը միասնական չէ, այդ թիմը նախ պիտի լուծի իր միասնականութան խնդիրը, որից հետո իրենք փորձեն գտնել քաղաքական դաշտին առաջարկելու բանալին»։

Ինչ վերաբերվում է հանուն իշխանափոխության միավորվելու կոչերին, պատգամավորը պատասխանեց. «Միավորվել հանուն միավորման, իմ համար չի, ես էդպիսի միավորումների  երեք անգամ մասնակցել եմ, անօգուտ է։ Պիտի լուծում առաջարկես, որը տարբերվում է նախորդներից, նման առաջարկ չկա։ Հիմա դա քննարկելը անիմաստ եմ համարում։ Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի դիրքորոշմանը, ես շատ ուշադիր հետեւել եմ իր ելույթին, որտեղ ինքը իրավիճակի գնահատական է տալիս, էս իրավիճակից դուրս գալու, երկիրը վերականգնելու հայրենասիրական գնահատականներ է առաջարկում, բայց քաղաքական  իրավիճակից դուրս գալու լուծում չի առաջարկում։ Չի ասում՝ պետք է իշխանափոխություն։ Ես քննարկում եմ կոնկրետ առաջարկներ, իրենց կողմից կոնկրետացված առաջարկություն չկա»։

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ այդ ստեղծվելիք ճակատի քաղաքական գործիչների՝ Սեյրան Օհանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումների միջեւ անգամ հակասություն կա, իսկ Վարդան Օսկանյանն ընդհանրապես դիրքորոշում չի հայտնել։

Դիտարկմանը՝  միգուցե Սեյրան Օհանյանը կաշկանդված է իր զբաղեցրած նախկին  պաշտոնով եւ այդ պատճառով խուսափում է ռադիկալ քայլերից, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ես Սեյրան Օհանյանին գիտեմ չկաշկանդվող, խիզախ մարդ, եւ վստահ եմ, որ եթե Սեյրան Օհանյանը մարտի 1–ին մեր թիմից լիներ, տանը չէր մնա, մինչեւ վերջ կմնար մեր հետ, նույնը չեմ կարող ասել մնացածի մասին»։

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում հայտարարել էր, որ եթե 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը, թավշյա հեղափոխություն է իրականացնելու։  Նա խոսել էր նաեւ քաղաքական ուժերին համախմբելու եւ միասնական ճակատով իշխանության դեմ պայքարելու մասին։ Ենթադրվում է, որ այդ ճակատում լինելու են «Համախմբում»  կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe