10 բան, որ անում են բոլորը, երբ տանը մենակ են մնում. անգամ մի փորձեք հերքել
LIFEԱխ այդ երանելի զգացողությունը, երբ տանը մենակ ես մնում: Կարող ես անել այն ամենն, ինչ ուզես, և ոչ ոք չի սահմանափակի քո ազատությունը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 բան, որ անում են բոլորը, երբ տանը մենակ են մնում և անգամ մի փորձեք հերքել, որ դուք էլ եք դա անում:
1. Շատ բարձր միացնել ձեր սիրած երաժշտությունն, այնպես, որ հարևանները վերջապես հասկանան, թե որն է բարձրաճաշակ երաժշտությունը:

2. Հայելու առաջ փորձել տարբեր սանրվածքներ և դեմքի արտահայտություններ, որոնք երբեք ինչ-որ մեկի ներկայությամբ չէիք անի:

3. Չլողանալ, քանի որ, միևնույն է, ձեզնից բացի՝ էլ ոչ ոք չկա:

4. Վերջապես նայել այն ֆիլմերն ու հեռուստասերիալները, որոնք հաստատ ինչ-որ մեկի ներկայությամբ չէիք նայի:

5. Տանը միայն ներքնազգեստով շրջել, քանի որ ոչ ոք, միևնույն է, չի տեսնի:

6. Սարսափ ֆիլմերից տպավորված՝ անընդհատ զգացողություն ունենալ, որ ինչ-որ մեկը հետևում է քեզ:

7. Չփակել լողասենյակի դուռը, միևնույն է, տանը, ձեզնից բացի, ոչ ոք չկա:

8. Ամեն փոքրիկ չխկոց-դխկոցից տեղից վեր թռչել՝ վախենալով, որ կարող են գողեր լինել:

9. Ինքնամոռաց պարել ձեր սիրելի երգերի տակ, ասես ոչ ոք չի նայում․ ստոպ, ախր իրոք ոչ ոք չի նայում:

10. Փորձել հազար տարվա շորեր, որոնք ո՛չ ձեզ վրա գեղեցիկ են նայվում, ո՛չ էլ նորաձև են, պարզապես թեթևակի նոստալգիա ապրելու նպատակով:

1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
What to gift men on January 28: Idram&IDBank
4
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
5
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia



