Դիլիջանում ծառը տապալվել է եւ փակել դեպի Երեւան եկող ճանապարհը
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 04:31-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված, ինչի հետեւանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երեւան հատվածի 17 կմ-ին ծառը կոտրվել, ընկել է ավտոճանապարհին եւ երկողմանի փակել այն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ճանապարհը բացվել է տեղի ուժերով եւ դարձել միակողմանի երթեւեկելի:
Փրկարարները մասնատել եւ հեռացրել են ծառը ճանապարհի երթեւեկելի հատվածից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



