Վարազդատ Հարոյանը կօգնի «Ուրալ»-ին
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ևԵկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է իր նոր ակումբի մասին:
«Ցանկություն ունեի առաջնությունս փոխել, քանի որ հանդես էի գալիս Իրանի առաջնությունում: Ռուսաստանի առաջնությունում մրցելը լավ տարբերակ է ինձ համար: «Ուրալ»-ում է հանդես գալիս իմ ընկեր Էդգար Մանուչարյանը: Դժվար էր առաջին օրերին, բայց ես կհարմարվեմ, քանի որ այստեղ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Ամեն ինչ անելու եմ «Ուրալ»-ին օգնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Հարոյանը:
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վարազդատ Հարոյանըպաշտոնապես տեղափոխվեց «Ուրալ»: Ստորագրված պայմանագրիմանրամասները դեռևս հայտնի չեն: Մինչ այս Հարոյանը հանդես էր գալիս Իրանիառաջնությունում: «Փադիդե»-ի կազմում հայ պաշտպանը անցկացրել է 25 խաղ: