Հայաստանի և Ղազախստանի միջև գրանցվել է առևտրի 46 տոկոս աճ. ՀՀ-ում Ղազախստանի դեսպան
ECONOMICSՉնայած շրջակա միջավայրի բացասական ազդեցություններին և համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող երևույթներին՝ Հայաստանի ապրանքաշրջանառության և արտահանման ծավալների աճի օրինակը, ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ին միանալը ճիշտ ճանապարհ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 6-ին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիներն ամփոփելուն նվիրված միջոցառմանն ասաց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը:
«ԵԱՏՄ բոլոր երկրների ցուցանիշները համեմատելով՝ նկատելի է, որ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ամենացածր ցուցանիշն է արձանագրել: Չնայած Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ոչ մեծ թվերին, 46 տոկոս աճ է գրանցվել: Դրա համար մեզ հարկավոր է շարունակել աշխատանքները` ցույց տալու համար, որ մենք գիտակցված ենք ընտրել այդ ճանապարհը և նպատակասլաց կերպով լուծում ենք այն խնդիրները, որոնք դրված են մեր առջև»,- ասաց դեսպանը: