Կալաձեն հրաժարական է ներկայացրել և պատրաստվում է պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար
INTERNATIONAL NEWSրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել: Նա պատրաստվում է տեղական ընտրություններում պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նախարարը 5 տարվա կատարած իր աշխատանքի վերաբերյալ զեկույց է ներկայացրել և հրաժարականի մասին հայտարարությամբ է հանդես եկել:
«Ես այսօր լքում եմ պաշտոնս. ինձ համար մի շատ կարևոր փուլ է սկսում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ թբիլիսցիների հույսերը և գործունեությունս հաջող իրականացնեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Կալաձեն:
Կախա Կալաձեն Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնում էր 2012 թվականի սեպտեմբերի 25-ից՝ նույն թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



