Վիեննայի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի` վտանգված համաշխարհային ժառանգության ցանկում
INTERNATIONAL NEWSՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Վիեննայի պատմական կենտրոնը ներառել է վտանգի տակ գտնվող վայրերի ժառանգության ցանկում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է հաղորդագրության որոշման մեջ:
Նման որոշումը պայմանավորված է ավստրիական մայրաքաղաքի կենտրոնում բազմահարկ շենքի կառուցման ծրագրով: Կառույցն ընդգրկելու է հիմնականում Intercontinental հյուրանոցն ու համերգասրահը:
Վիեննայի պատմական կենտրոնը` Ներքին քաղաքը, 2001-ին ընդգրկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 41-րդ նստաշրջանը մեկնարկել է հուլիսի 2-ին Լեհաստանի Կրակով քաղաքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



