«Քչերն են 16 տարեկանում գումար աշխատում». Աննա Սարգսյանը` տարիքից ավելի մեծ երևալու մասին
LIFETert.amLife-ը գրում է.
Երիտասարդ դերասանուհի Աննա Սարգսյանը հանրությանը հայտնի է մանկուց։ Նրա համար նշանակալի էր «Որբերը» սերիալը, որը փոքրիկ աղջկան մեծ ճանաչում բերեց։ Վերջին տարիներին նա կրկին հայտնվեց հեռուստաեթերում։ Աննան արդեն 16 տարեկան է և հիմա կանգնած է մասնագիտական ընտրության առաջ։ Նա չի բացառում, որ այլ մասնագիտության մեջ իրեն գտնելու դեպքում, առհասարակ, կհրաժարվի որպես դերասանուհի ներկայանալու հրավերներից։ Tert.am Life–ն Աննայի հետ զրույցել է մասնագիտական կրթություն ստանալու, իր տարիքից ավելի մեծ երևալու և ֆինանսական անկախության մասին։
–Աննա, այս փուլում դադարել ես նկարահանվել նոր նախագծերում, ինչո՞ւ։
– Հիմա 11–րդ դասարանում եմ։ 2 տարի է մնացել դպրոցն ավարտելուս։ Քանի որ առաջիկայում պետք է ընդունվեմ համալսարան, ուզում եմ մասնագիտական առարկաներ պարապել։ Ժամանակի առումով չեմ հասցնի նկարահանվել, թեև, եթե լինի հարմար ու լավ առաջարկ, հնարավոր է, ընդունեմ։ Ամեն դեպքում, այս պահին մտածում եմ կարճատև դադար առնել մինչև կընդունվեմ։
–Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել։
–Տնտեսագետի։ Ուզում եմ ընդունվել Պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետ։

– Ֆիլմերում նկարահանվելուց հետո շատերն ավելորդ են համարում դերասանական կրթություն ստանալը, բայց չէ՞ որ մասնագիտական կրթությունն օգնում է ավելի հմուտ և պրոֆեսիոնալ լինել։ Ինքդ հիմա աշխատում ես որպես դերասանուհի։ Այլևս երբեք չնկարահանվելու որոշման մասին երբեք չես խոսել։ Այդ դեպքում ինչո՞ւ տնտեսագիտական կրթություն։
–Ես ինձ տեսնում եմ տնտեսագետի մասնագիտության մեջ, որովհետև այդ աշխատանքն էլ եմ շատ սիրում։
Ավելորդ չեմ համարում դերասանական կրթությունը և չեմ մտածում, որ եթե նկարահանվում եմ, պետք է կրթություն չստանամ։ Մեր օրերում շատ ակտուալ է երկու մասնագիտություն սովորել։ Կարծում եմ` մեկը մյուսին չի խանգարի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



