Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Իմ մոլորակում գտնվում եմ միայն այն ժամանակ, երբ ես մենակ եմ, երբ ամեն բան առնչվում է ինձ. Էմմա Հակոբյան

LIFE
Citylife.am- Էմմա՛, չնայած նրան, որ դուք ամենագրագետ և ամենագեղեցիկ հաղորդավարուհիների ցանկում եք, Ձեր մասին շատ քիչ տեղեկություններ է հայտնի. հետաքրքիր է ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում։
 
Էմմա– Ես մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Հեռուստաընկերությունում հայտնվել եմ հենց որպես լրագրող: Nախկին ArmNews-ում աշխատում էի` որպես մշակութային նորություններ լուսաբանող լրագրող, որը ղեկավարում էր Արտակը Ալեքսանյան, այնուհետև ArmNews-ը բազմաքանդվեց, լրագրության բաժինը տեղափոխվեց Արմենիա հեռուստաընկերություն, ղեկավարության գլուխ եկավ՝ Հրաչյա Քեշիշյանը, ով ինձ առաջարկեց ուժերս փորձել` որպես հաղորդավար:  Մինչև այդ հաղորդավարական փորձ չեմ ունեցել, առաջարկը եղավ ArmNews հեռուստաընկերությունում վարել <<Երեկոյան Երևան>> հաղորդաշարը՝ Դիանա Մալենկոյի, Արտակ Վարդանյանի հետ: Արդեն մոտ 2 տարի է ինչ աշխատում եմ: Մինչ այդ ծրագրերումս չկար մտադրություն, որ լինեմ հեռուստատեսային դեմք, աշխատեմ կադրում, ես միշտ սիրել եմ աշխատել կադրից դուրս՝ որպես լրագրող։ 
Citylife.am-Այսինքն՝ մանուկ հասակի երազա՞նք չէր դառնալ հաղորդավարուհի:
 
Էմմա– Մանուկ հասակի երազանք էր հեռուստատեսությունը ամբողջովին` նյութ պատրաստելը, նկարահանումներ անելը, մոնտաժելը, տեքստ գրելը:  Հեռուստատեսության ամբողջ աշխատանքը ես սիրել եմ, հաղորդավարությունը ևս բացառություն չէ, որովհետև մտնում է այդ ամեն ինչի մեջ ու քանի որ իմ մասնագիտությունը, որը ես եմ անում հիմա ունի լրագրության հետ կապ, նյութերը մենք ենք պատրաստում, իմֆորմացիան մենք ենք գտնում, մենք ենք հրամցնում, այնպես որ դա ինձ շատ հոգեհարազատ է:
 
Citylife.am-Ինչպես կինոն և թատրոնն են իրարից տարբեր, այնպես էլ հաղորդավարությունը և լրագրությունն են տարբեր:Այնուամենայնիվ որ՞ն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
 
Էմմա- Հիմա արդեն հաղորդավարությունը, բայց այսպես ասեմ՝ լրագրությունը հաղորդավարությունից ինչքան էլ տարբեր է, մեկը մյուսին շատ է օգնում, ինչպես կինոյում և թատրոնում, նույն էլ իմ պարագայում, լրագրողական կրթությունը ինձ օգնում է ավելի ճիշտ, ավելի գրագետ, ավելի օպերատիվ ինֆորմացիա տրամադրել, օրինակ՝ եթե ես չլինեի մասնագիտությամբ լրագրող, նույն ապրիլյան դեպքերի ժամանակ Ստեփանակերտից աշխատելը ավելի դժվար կլիներ:  Անփորձ գնալ ու լուսաբանել ինչ-որ բան շատ դժվար կլիներ, բայց քանի որ ես այդ ամենին տիրապետում եմ, ավելի հեշտ է աշխատելը :
Citylife.am- Կա՞ ուրիշ ոլորտ, որտեղ կցանկանաք հանդես գալ:
 
Էմմա– Սիրում եմ վավերագրական ֆիլմեր: Վավերագրությունը ընդհանուր առմամբ շատ եմ սիրում, ազատ ժամանակ փորձում եմ զբաղվել վավերագրական ֆիլմերի նկարահանմամբ, դասերի եմ հաճախում, ուսումնասիրում եմ: Նույն ապրիլյան դեպքերից հետո մեկնել եմ Ղարաբաղ, փորձել եմ վավերագրական ֆիլմ նկարահանել, զուտ ինձ համար: Դա ավելի շատ հոբբի է, քանի որ զբաղվածությունս այնքան մեծ է, և դա է պատճառը, որ չեմ կարող ասել՝ մի քանի տարի հետո կարող եք տեսնել ինչ-որ ֆիլմի ռեժիսոր՝ Էմմա Հակոբյան: Եթե մի գործ ես անում, ապա ամբողջովին պետք է նվիրվես դրան:
 
Citylife.am- Ունենալով տարբերվող ոճ, ապրելով միևնույն հասարակությունում՝ ապրում եք հասարակության սկզբունքներո՞վ, թե՞դուք ունեք Ձեր իսկ ստեղծած մոլորակը:
 
Էմմա- Նայած ե՞րբ, որտե՞ղ,  ի՞նչ պայմաններում: Ինչքան էլ դու քո մոլորակում ես ապրում, պետք է ինտեգրվել հասարակության մեջ: Իմ պարագայում ես աշխատում եմ հասարակության հետ, հասարակությունը, եթե կարելի է ասել իմ հիմնական <<գնորդն է>>, այն ապրանքը , որը ես եմ հիմա առաջարկում, հասարակությունն է գնում: Ամեն կերպ փորձում եմ ինտեգրվել հասարակության մեջ, իսկ իմ մոլորակում գտնվում եմ միայն այն ժամանակ, երբ ես մենակ եմ, երբ ամեն բան առնչվում է ինձ:
Citylife.am-Ունե՞ք սիրելի հեղինակ:
 
Էմմա- Հերման Հեսսե:
 
Citylife.am- Ո՞րն է Ձեր սիրելի ստեղծագործությունը:
 
Էմմա– <<Տափաստանի գայլը>>
 
Citylife.am- Բնավորության գիծ :
 
Էմմա– Սխալվելուց չվախենալը: 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan