Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Անկախ ամեն ինչից շարԺվել առաջ և հույսը դնել միայն քո և Աստծո վրա. Արտակ Ալեքսանյան

LIFE

Ամանորին ընդառաջ  Citylife.am-ը զրուցեց Արտակ Ալեքսանյանի հետ, ով չնայած իր այդքան երիտասարդ լինելուն, կարողացել է վայելել հանրության հարգանքն ու սերը:

Citylife.am- Արտա´կ, սկզբում խոսենք Ձեր մասնագիտության ընտրության մասին: Ծնվել եք երաժիշտների ընտանիքում, և սերը դեպի երաժշտություն, բնական է,որ փոխանցվել է ծնողներից։ Կպատմեք, թե ինչպիսի՞ դեր ունի երգարվեստը Ձեր կյանքում և ո՞ր ոճն է հոգեհարազատ, ո՞ր Ժանրում եք ներկայանում:

Արտակ- Հայրս ու հորեղբայրս երաԺիշտներ են, և սերը դեպի երգ ու երաԺշտություն եկել է իրենցից, բայց բավականին ուշ ընտրեցի երգը: Սկզբում չէի կողմնորոշվում, ինձ թվում էր, թե երգն ու երաԺշտությունը իմը չեն, բայց արդեն մոտավորապես չորս տարի է, ինչ զբաղվում եմ երգով: Լսում եմ ցանկացած ոճի երաԺշտություն, ցանկացած լեզվով ըստ տրամադրության, բայց երգում եմ միայն մեր մայրենի լեզվով: Ամենահոգեհարազատը հայկական ժողովրդական երգերն են, առանց երգի ինձ չեմ պատկերացնում, բայց էստրադա նույնպես սիրում ու երգում եմ, ուղղակի ամենահոգեհարազատը Ժողովրդական-գուսանական երգն է:

Citylife.am- Ինչպես բոլոր երաժիշտների, այնպես էլ Ձեզ համար կարծում եմ՝ առաջին բեմելը հուզումնալից և անհանգստացնող է եղել: Ի՞նչ կպատմեք Ձեր առաջին բեմելի մասին:

Արտակ- Իմ կարծիքով չկա արտիստ, որ ինչ փորձառության, կամ տարիքի էլ լինի, բեմ բարձրանալուց չլարվի կամ չհուզվի և ես էլ բացառություն չեմ: Առաջին բեմելույթս հանդիսատեսի առջև եղել է դպրոցում, որտեղ առաջ սովորում էի: Ասեմ, որ ինձ մոտ այդ հուզմունքը շատ կար առաջ, երբ դեռ բեմի կուլիսներում էի: Հենց բարձրացա բեմ ու լսեցի ծափահարությունները, սկսեցի ինձ ավելի հանգիստ զգալ և առանց կաշկանդվելու երգել:Citylife.am- Յուրաքանչյուր բնագավառում ավագ և կրտսեր սերունդների բախում է տեղի ունենում։ Արդյոք զգու՞մ եք ավագ սերնդի ներկայացուցիչների աջակցությունը, թե՞ ընդհակառակը:

Արտակ– Ավագ սերնդից միայն աջակցություն եմ զգացել, ստացել և ստանում: Քանի որ, շատերին ճանաչում եմ, ամեն անգամ իրենց տեսնելիս կամ խոսելիս աշխատում եմ, ինչ-որ բան այսպես ասած քաղել և կարծում եմ՝ եթե ավագ սերնդի հետ շփումը չլիներ, հիմա ավելի քիչ բան կիմանայի երգարվեստի մասին. ուստի միայն ու միայն աջակցում են ինձ և ես անչափ շնորհակալ ու զգացված եմ: Իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ տարիներ հետո, ինչ-որ մեկին ես կարողանամ ինչ-որ բան տալ:

Citylife.am- Արտա՛կ, հայ երգիչ-երգչուհիները հաճախ ներկայանում են հանդիսատեսին հանրահայտ երգերի՝ այլընտրանքային (cover) տարբերակով, դուք էլ ունեք նման փորձ: Կա՞ն երգեր, որ կարող եք առանձնացնել ձեր կատարմամբ:

Արտակ– Քանի որ նշեցի միայն հայերեն լեզվով եմ երգում, ասեմ, որ Cover-ներ ունեմ հայկական էստրադային երգերից, որոնք շատ սիրվեցին հանդիսատեսի կողմից, բայց արտասահմանյան երգեր դեռ չեմ փորձել: Հուսով եմ՝ մի oր դա էլ կփորձեմ:Citylife.am- Ի՞նչ կասեք ART Studio-ի հիմնադրման և գաղափարի մասին:

Արտակ– Art studio-ն ձայնագրման studio է, և մինչև նրա ստեղծելն ու բացելն ասեմ, որ ունեի ևս մեկ studio, որտեղ բացի ինձնից, շատ ու շատ մարդիկ էին ձայնագրվում: Ուստի հայրիկիս հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք ևս մեկ studio բացել, որը այսպես ասած կծառայի միայն ինձ և ստեղծեցինք Art studuo-ն, որն արդեն երկու տարի է ինչ գործում է:

Citylife.am- Բացի երգչի մասնագիտությունից ունե՞ք այլ մասնագիտության:

Արտակ– Այո´, ունեմ. նաև դերասան եմ: Երեք տարի սովորել եմ Image Art studio-ի դերասանական բաԺնում: Դերասանությունը նույնպես շատ սիրում եմ, բայց առաջինը ինձ համար երգն է:

Citylife.am- Արտակ ունե՞ք կարգախոս , որը ձեր կյանքի ուղեկիցն է :

Արտակ– Կարգախոսս` միշտ, անկախ ամեն ինչից շարԺվել առաջ և հույսը դնել միայն քո և Աստծո վրա:

Citylife.am- Հաշված օրեր են մնացել, որպեսզի հրաԺեշտ տանք 2016 թվականին: Արդյո՞ք տարին կարողացավ արդարացնել Ձեր բոլոր սպասելիքները:

Արտակ- Այո´, արդարացրեց սպասելիքներս: Թողարկեցի մի քանի երգեր և ամենակարևորը, որ ինձ համար ամենաթանկն է՝ ընտանիքս , առողջ է ու կանգնած է իմ կողքին, ընկերներս՝ նույնպես: Ամենա-ամենան, ինչ սպասում էի 2016-ից՝ կատարվել է:Citylife.am- Ինչպես ե՞ք պատրաստվում դիմավորել կրակե աքաղաղին և ի՞նչ սպասելիքներ ունեք նրանից:

Արտակ– 2017-ը, իհարկե, նշելու եմ ընտանիքիս հետ:

Citylife.am- Ստեղծագործական ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք 2017 թվականին:

Արտակ– 2017-ին սպասելիքներս ավելի մեծ են: Կթողարկեմ արդեն իմ առաջին տեսահոլովակը: Կաշխատեմ նույն ոգով, կթողարկեմ տարբեր երգեր և այլն:

Citylife.am- Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք գալիք տարում մեր հայ ազգին:

Արտակ- Կմաղթեմ մեր Ժողովրդին համբերություն, խաղաղություն և Ժպիտ, միայն Ժպիտ:

Citylife.am- Շնորհակալ եմ, Արտա´կ: Citylife.am-ի անունից շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը` ցանկանալով նորանոր հաջություններ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan