Ամերիկացին անվճար դաջվածքներ է անում նրանց, ովքեր համաձայնում են մի շատ արտառոց պայմանի (լուսանկարներ)
LIFEՆյու Յորքի Բրուքլին թաղամասում բնակվող դաջվածքի վարպետ Սքոթ Քեմփբելը որոշել է թարմություն մտցնել աշխատանքի մեջ և իր այցելուներին հետաքրքիր այլընտրանք է առաջարկել:
Նա մարդկանց անվճար դաջվածքներ է առաջարկում, եթե վերջիններս համաձայնում են վստահել իրեն և թույլ տալ ընտրել պատկերն ու դրա դիզայնը, անել դաջվածքն ու ցույց տալ միայն այն ժամանակ, երբ այն պատրաստ է:
Քեմփբելի այցելուներից շատերն առանց երկյուղի ձեռքերը մտցնում են պատի անցքի մեջ և սպասում նրա աշխատանքի արդյունքին:
Վարպետը դաջել է այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են Մարկ Ջեյքոբսը, Օրլանդո Բլումը, Պենելոպա Քրուզը: Չնայած իր հարուստ փորձին` Քեմփբելն այնուամենայնիվ շնորհակալություն է հայտնում իր հանդեպ վստահություն ցուցաբերած յուրաքանչյուր այցելուի:












1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



