Ռաքքայում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների հետևանքով առնվազն 224 քաղաքացի է զոհվել մեկ ամսում
INTERNATIONAL NEWSԱռնվազն 224 քաղաքացի է զոհվել անցյալ ամսվա ընթացքում Ռաքքայում իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:
Ինչպես հայտնում է Press TV-ն, այս մասին տեղեկացրել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, որի տվյալներով` զոհերի այս ցուցանիշը գրանցվել է հունիսի 6-ին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր կոալիցիայի` Ռաքքա մտնելուց ի վեր:
«Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով առնվազն 224 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 38 երեխա և 28 կին», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



