Իվան Վուկիչևիչ. Գանձասարը Պոդգորիցայում ավելի լավ խաղաց
SPORT«Մլադոստի» գլխավոր մարզիչ Իվան Վուկիչևիչը ԵԼ-ի որակավորման առաջին փուլի՝ «Գանձասար-Կապանի» հետ պատասխան խաղղում տոնած հաղթանակից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Կապանյան թիմը, հիշեցնենք, սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրեց և ընդհանուր 0:4 հաշվով զիջելով՝ լքեց պայքարը. «Շատ գոհ եմ: Անցանք հաջորդ փուլ, ինչն էլ մեր նպատակն էր: Ուրախ ենք: Լավ է նաև այն, որ գոլ բաց չթողեցինք Գանձասար-Կապանի հետ անցկացրած երկու խաղում:Տղաները գիտեին, որ նույնիսկ մեկ գոլ խփելու դեպքում էլ երկրորդ փուլի դուռը կարող էր բացվել մեր առջև:
Այնպես որ հենց այդպես էլ խաղում էինք, սպասում էինք մեր շանսին և երբ առաջին հակագրոհից հետո գոլ խփեցինք վերջին 20 րոպեն կարողացանք խաղալ հենց այնպես, ինչպես ցանկանում էինք:
Մրցակիցը ցանկանում էր ինչ-որ բան անել, փրկել խաղը, խաղում էր 2-3 հարձակվողներով, բայց մենք չափազանց շատ ազատ տարածություններ ունեցանք: Բայց երբ մրցակիցն այդպես է խաղում, մենք ավելի լավ ենք խաղում: Արդյունքում էլ խաղավարտին ևս 2 գոլ խփեցինք: Շատ գոհ ենք, քանի որ գոլ բաց չթողեցինք, խփեցինք գոլեր:
- Եթե համեմատեք առաջին և խաղերը: Ի՞նչ տարբերություններ կնշեք Գանձասարի խաղում
- Նրանք Պոդգորիցայում ավելի լավ խաղացին: Այսօր առաջին կեսում ինչ-ոչ բաներ փորձեցին անել, պահեր ստեղծել, բայց երկրորդում այնքան էլ լավ չխաղացին:
Կցանկանամ շնորհակալությոն հայտնել Հայաստանին, հայերին՝ ջերմ ընդունելության համար: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, բոլորը շատ սիրալիր են: