Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես է ծննդյան օրն ազդել ձեր բնավորության վրա

LIFE

Marketium.ru-ն գրում է, որ մարդու բնավորության վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ այն օրը, երբ նա ծնվել է։

#1։ Անկախ, բայց շատ իմպուլսիվ մարդիկ են։ Ձգտում են առաջինը լինել ամենուր և ամեն ինչում, բայց անհամբերությունը հաճախ է խոչընդոտում նրանց։ Շփվող են։

#2։ Շատ զգացմունքային են, մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել։ Կկատարեն ցանկացած խնդրանք։ Հարաբերություններում իդեալական են. կարողանում են լսել, մտածող են, նուրբ։

#3: Ապրում են մշտական սիրահարվածության վիճակում։ Լավատեսորեն են նայում աշխարհին, լավ հոտառություն ունեն։ Հակված են ծայրահեղությունների և պարբերաբար ընկնում են դեպրեսիայի մեջ։ Հաճախ են չափազանցնում խնդիրները։

#4: Լուրջ մարդիկ են, ովքեր սթափ հայացքով են նայում աշխարհին։ Չեն վախենում որևէ աշխատանքից, կարող են լուծել բոլոր խնդիրները։ Աշխատավայրում գնահատում և հարգում են նրանց։ Դժվարությունները նրանց մոտիվացնում են ու ստիպում առաջ շարժվել։

#5: Արկածախնդիր են։ Պաշտում են ճամփորդություններն ու նոր ծանոթությունները։ Բավական հետաքրքասեր են։ Այս օրերին հաճախ են հանճարներ ծնվում։ Անհամբեր բնավորությունը հաճախ է խանգարում նրանց։

#6: Հրաշալի ընկերներ են, հավատարիմ ամուսիններ, մարդիկ, ովքեր միշտ օգնության կհասնեն։ Ազնվություն, բարություն, պարկեշտություն… այս ամենը նրանց մասին է։ Ամենամեծ թերություններից մեկը չափազանց խանդոտ լինելն է, որը վաղ թե ուշ կարող է սպանել ամեն ինչ։

#7: Հաջողակ են, խելացի։ Իրենց լավ են դրսևորում հատկապես գիտության բնագավառում։ Ձգտում են միայնության, փակ են, գրգռված։

#8: Լավ ղեկավարներ են, ովքեր իրենց գտնում են մեծ բիզնեսում կամ քաղաքականության մեջ։ Առաջատար պաշտոններ զբաղեցնելով՝ իրենց զգում են՝ ինչպես ձուկը՝ ջրում։ Նրանց չի բավականացնում համբերատարությունը։ Ենթակաները հաճախ են վախենում նրանցից։

#9: Սենտիմենտալություն. ահա այս մարդկանց երկրորդ անունը։ Ռոմանտիկ մարդիկ եք, ովքեր հաճախ գրելու լավ կարողություն ունեն։ Առատաձեռն են, մարդիկ, ովքեր հեշտությամբ տալիս են իրենց ունեցած վերջին բանը։ Հեշտությամբ ներում են նրանց, ովքեր նեղացրել են իրենց, նրանց հետ շփվելը շատ հաճելի է։

#10: Սա հակասությունների թիվ է։ Այս մարդիկ ապրում են «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով։ Ուղիղ մարդիկ են, ում համար օտար են ինտրիգները, բամբասանքը։ Մեծ սիրտ ունեն և մաքուր հոգի։ Մարդիկ ձգտում են դեպի նրանց։

#11: Այս օրը ծնված մարդիկ խորը հոգի ունեն։ Ընտրում են ներքին զարգացման ուղին։ Գումարն ու մյուս նյութական բարիքները նրանց համար վերջին տեղում են։ Նրանք չեն խոսում առանց մտածելու, կշռադատում են իրենց ցանկացած խոսք։

#12: Կրում են 1-ին և 2-ին ծնված մարդկանց հատուկ բոլոր լավ հատկությունները։ Մեծ էներգիա ունեն, կարողանում են պահպանել ներքին հավասարակշռությունը։ Կարող են աշխարհն ավելի լավը դարձնել։

#13: Միանշանակ թիվ չէ։ Այս մարդիկ որևէ մեկին անտարբեր չեն թողնում։ Նրանց կյանքը երբեք կանգնած չէ տեղում, նրանք փոխվում են լույսի արագությամբ։ Նրանց համար օտար է «կայունություն» բառը։ Բացասական հատկություններից մեկը մարդկանց նկատմամբ անհամբերությունն է։ Հազվադեպ են երկրորդ շանս տալիս։

#14: Կյանքում ամենից շատ գնահատում են ազատությունը։ Եթե փորձեք ինչ-որ բանում սահմանափակել նրանց, հավետ կկորցնեք։ Բավական իմպուլսիվ են, կրքոտ, ոչ կայուն սիրեկաններ։

#15: Ստեղծագործ մարդիկ են։ Բազմաթիվ տաղանդներ ունեն, կարողանում են հեշտությամբ հաջողության հասնել ամենատարբեր ոլորտներում։ Նրանց խանգարում է մոտիվացիայի բացակայությունը։ Զգացմունքային են, տանել չեն կարողանում քննադատությունը։

#16: Պատասխանատու մարդիկ են, ում վրա կարելի է հույս դնել։ Դաստիարակված են, խորը, խելացի, շատ փակ։ Տարիների ընթացքում կորչում է իրեն ցույց տալու ցանկությունը։ Հարաբերություններում բավական հուսալի են։

#17: Դիմացկուն են, մարդիկ, ովքեր կարողանում են տանել ցանկացած ֆիզիկական դժվարություն։ Կարող են փոքրամարմին լինել, բայց արտաքին տեսքի հիման վրա դատողություն անելն այնքան էլ ճիշտ չէ։ Մտածող մարդիկ են, տանել չեն կարողանում մերժում։ «Ոչ» բառը կարող է հունից հանել նրանց։

#18: Պայքարում են արդարության համար։ Տանել չեն կարողանում, երբ նեղացնում են թույլերին։ Հետևում են իրենց արտաքին տեսքին, ընդհանուր առմամբ հաճելի մարդիկ են, ովքեր մարդկանց ձգում են դեպի իրենց։

#19: Հավատում են բումերանգի կանոնին։ Բառերը զուր շաղ չեն տալիս։ Ընտրում են կայունությունը։ Սա վերաբերում է ինչպես՝ մասնագիտությանը, այնպես էլ՝ հարաբերություններին։ Նրանց համար հաջողությունը միշտ կապված է գումարի հետ։

#20: Նրանց համար ամենասարսափելի երևույթը միայնությունն է։ Միշտ ձգտում են մարդկանց կողքին լինել, այդ պատճառով ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք մոտ են մարդկանց՝ ուսուցիչ, բժիշկ, և այլն։ Սիրում են պարել, աղմկոտ երեկույթներ։

#21: Շատ են սիրում կյանքը և ամեն կերպ վայելում են այն։ Պաշտում են ուշադրության կենտրոնում լինելը։ Գումարի հետ բարդ հարաբերություններ ունեն. գերագնահատում են դրա նշանակությունը, ինչի հետևանքով հաճախ առանց գրոշի են մնում։

#22: Կարող են լավ մանկավարժներ լինել։ Լայն աշխարհայացք ունեն, երբեմն թվում է, թե ունեն բոլոր հարցերի պատասխանները։ Ցածր ինքնագնահատական ունեն, գովասանքի կարիք։ Հաճախ են բարեգործական գործունեություն ծավալում։

#23: Այս օրերին ծնվում են արկածախնդիրներ։ Երբեք տեղում չեն նստում։ Իրենց հրաշալի են դրսևորում բիզնեսում։ Գնահատում են ազատությունը և տանել չեն կարողանում, երբ հանգամանքները կամ մարդիկ սահմանափակում են իրենց։

#24: Մաքրասեր են, զգուշավոր։ Մինչև որևէ քայլ անելը կշռադատում են դեմ և կողմ փաստարկները։ Սիրում են ուտել, հաճախ հաջողություններ են գրանցում սննդի հետ կապված բիզնեսում։

#25: Շատ զգացմունքային են, լավ զարգացած ինտուիցիա ունեն։ Եթե զգում են, որ ինչ-որ բան այն չէ, դա ոչ մի կերպ չի կարելի անուշադրության մատնել։ Չմտածված քայլեր չեն անում, միշտ պատասխանատվությամբ են որոշումներ կայացնում։

#26: Հավատարիմ ընկերներ և ամուսիններ են։ Մեծ էներգիա ունեն, ղեկավարելու տաղանդ։ Բացասական հատկություններից է սնափառությունը։

#27: Հոգևոր մարդիկ են, ովքեր կարողանում են բուժել բառերով։ Միշտ կլսեն և արժեքավոր խորհուրդ կտան։ Կարողանում են կարեկցել։ Խելահեղ արարքներ չեն գործում։ Հակված են տրամադրության անկումների։

#28: Պատասխանատու են կյանքի նկատմամբ։ Շրջապատին միշտ կարգուկանոնի կոչ են անում, հետևում կանոններին և օրենքներին։ Իրենց լավ դրսևորում են իրավագիտության ոլորտում։ Զարմանալի է, բայց չեն ընդունում սեփական սխալները։

#29: Ծայրահեղական են, քանի որ 2 և 9 թվերը հակադիր կողմերում են։ Առաջինը նրանց փոխզիջումների հասնելու կարողություն է տալիս, երկրորդը՝ հաջողություն։ Հաջողակ են, դժվարություններ են ունենում հարաբերություններում. միշտ «սխալ» մարդկանց են սիրահարվում։

#30: Ուժեղ են, անկախ, կամային։ Նրանց հետ միշտ հարմարավետ է։ Այն մարդկանցից են, ովքեր հասկացել ու ընդունել են կյանքը։ Միշտ գոհ են ամեն ինչից։ Կարողանում են լավ աշխատել և հանգստանալ։ Նրանց միշտ բազմաթիվ մարդիկ են շրջապատում։

#31: Պերֆեկցիոնիստ են։ Անկախ են շրջապատի կարծիքից։ Միշտ գործն ավարտին են հասցնում, ուշադրություն դարձնում դետալներին։ Գնահատում են ազնվությունը։ Եթե կորցնեք վստահությունը, այլևս չեք կարողանա վերականգնել այն։

 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan