Հրդեհ է բռնկվել «Մայամի» հյուրանոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մայամի» հյուրանոցային համալիրի լվացքատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:46-ին: Այրվել է մեկ հեռուստացույց՝ ամբողջովին եւ կախովի առաստաղ (10 քմ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



