Փոփոխություններ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում
POLITICSԻրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ավելացվել:
Նախատեսվում է մի քանի լրացումներ կատարել օրենքի հոդվածների որոշ պարբերություններում: Մասնավորապես առաջարկվում է օրենքի 86–րդ հոդվածի 1–ին մասի 3–րդ պարբերությունում 500 թիվը փոխարինել 50–ով: Խոսքը վերաբերում է այս պարբերությանը՝ մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող ընկերությունում խորհրդի նախագահի և տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնները կարող են համատեղվել: Ստացվում է, որ այսուհետև ընկերության խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոնները կմեկտեղվեն նաև 50 բաժնետեր ունեցող ընկերությունների դեպքում:
Կայքում գրված է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թ. միջոցառումների ծրագրի 9–րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1–ին, 2–րդ և 3–րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը:
Միաժամանակ ակնկալվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին:
Կայքում նաև հնարավորություն է ստեղծված գնահատական դնելու և մեկնաբանություն թողնելու, և այս նախագծի հետ կապված կայքում թե բացասկան և թե դրական գնահատական ու մեկնաբանություն ենք տեսնում:
Դրական մեկնաբանությունը պատկանում է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանին, ով ողջունելով նախագիծը՝ նշել է, որ այն շատ լավ առաջարկություն է գործարար միջավայրում թափանցիկություն ապահովելու և կառավարման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
«Կարծում ենք, որ առաջարկը կնպաստի նաև Հայաստան–Սփյուռք գործարար համագործակցության ակտիվացմանը»,– նշել է նա:
Մեկ այլ օգտատեր հակառակ կարծիքն է արտահայտել՝ նշելով, որ նախատեսված փոփոխությունները որևէ կերպ չեն ծառայում հայտարարված բարձր նպատակների իրականացմանը։
«Դրանք ընդամենը օրենքում չնչին խմբագրական փոփոխություններ են, որոնք բաժնետիրական ընկերությունների կառավարման վրա որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող։ Անգամ 500 թիվը 50–ով փոխարինելը, ըստ էության, որևէ շոշափելի փոփոխության չի կարող հանգեցնել, քանի որ ՀՀ–ում 50 և ավելի բաժնետեր ունեցող ԲԸ կարելի է մատերի վրա հաշվել»,– նշել է ոմն Գևորգ Նազարյանը։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



