Ինչպիսի՞ զգեստներով են ամուսնանում հնդկուհիները (ֆոտո)
LIFEՍովորաբար, ընդունված է համարել, որ հարսանեկան զգեստի իդեալական գույնը սպիտակն է, որն ըստ ավանդույթի` խորհրդանշում է մաքրություն եւ անմեղություն: Սակայն Հնդկաստանում այդպես չեն համարում: Բոլիվուդյան ֆիլմերում էլ նկատած կլինեք, որ այնտեղի հերոսուհիներն ամուսնանում են ոչ թե սպիտակ, այլ տարբեր պայծառ գույների հագուստներով: Բոլիվուդյան հարսնացուն պետք է լինի վառ եւ գունեղ` շքեղ զարդերով եւ աչք շլացնող զգեստով:
Կարմիրը հարսի զգեստի համար ամենատարածված երանգն է Հնդկաստանում: Թեեւ նորաձեւության որոշ ցուցադրությունների ժամանակ կտեսնեք նաեւ կապույտ, ոսկեգույն, կանաչ, շատ հազվադեպ նաեւ սպիտակ երանգներով զգեստներ:
Ամենագեղեցիկ հնդկական հարսանեկան զգեստներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:










1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



