Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Չեմ նկարահանվի շատ բաց տեսարաններ ունեցող եւ սարսափ ժանրի ֆիլմերում». Սիլվի Բարկովա

LIFE

«Կինոյի մասին» խորագրի մեր այսօրվա հերոսուհին «ԴոՄիՆո» սիթքոմից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվին անկեղծացավ՝ նշելով, որ թեեւ այդ ոլորտի ներկայացուցիչ է, այնքան էլ չի սիրում ֆիլմեր դիտել: Այնուամենայնիվ, դերասանուհին պատասխանեց կինոյի մասին մեր բոլոր հարցադրումներին.

«Սովորաբար, ֆիլմեր դիտելուց ժանրային խտրականություն չեմ դնում, բայց ինձ ավելի հոգեհարազատ են պատմական, հեքիաթ եւ մելոդրամա ժանրի ֆիլմերը»,-ասում է Սիլվին՝ նշելով նաեւ իր սիրելի դերասանների անունները.

«Կնշեմ մի քանիսին`Սերգեյ Բեզրուկով, Լեոնարդո Դի Կապրիո, Էդդի Ռեդմեյն, Հիթ Լեյջեր (ցավոք, մահացել է), Դիպիկա Պադուկոնե, Շարլիզ Թերոն, Քիրա Նայթլի, Մարիոն Կոտիար եւ այլք...»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե հոլիվուդյան որ ֆիլմերում կցանկանար նկարահանվել եւ որ հերոսուհիներին մարմնավորել, ինչին ի պատասխան՝ Սիլվին նշեց Կլեոպատրային եւ «Տիտանիկ» ֆիլմի Ռոուզին՝ հավելելով.

«Առհասարակ, կցանկանայի մարմնավորել հետեւյալ հերոսուհիներին՝ Մեդեա, լեդի Մակբեթ, արքայադուստր Դիանա (չնայած՝ արտաքնապես բացարձակ նմանություն չկա:)»:

Մեզ հետ զրույցում դերասանուհին ընդգծեց.

«Չեմ նկարահանվի շատ բաց տեսարաններ ունեցող եւ սարսափ ժանրի ֆիլմերում: Ինչ վերաբերում է դրական կամ բացասական կերպարներին՝ նախընտրում եմ խաղալ ճիշտ եւ գրագետ։ Տարբերություն չկա՝ դրական է կերպարը, թե բացասական։ Ինձ համար կարեւոր է, որ այն ստացված լինի»:

Եվ վերջում, Սիլվիին խնդրեցինք նշել իր ամենասիրելիի ֆիլմերի անունները.

«Առաջինը, որ կնշեմ, «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն է։ Շատ կարեւոր է, որ բոլորս հասկանանք, թե ինչ գնով մեզ փրկեց Հիսուսը, թե ինչքան կարեւոր ենք մենք նրա համար ու ինչերի է պատրաստ իրական սերը։ Ու եթե Աստված իր կյանքը տվեց հանուն մեզ, մենք մի գդալ շաքարավազը չափսոսենք մեր հարեւանի համար։ Հոգով եւ սրտով դառնանք դեպի Աստված, եւ հենց այդ ժամանակ շատ բան կփոխվի մեր կյանքում։ Չէ՞ որ, Աստված ասում է՝ «Մարդուն արեցիր, ուրեմն ինձ արեցիր…»: Թե լավությունը, եւ թե չարությունը, որ մենք անում ենք մարդկանց, մենք անում ենք Աստծո նկատմամբ։ Ուրեմն, սկսենք բարին անել…

«Կյանքը վարդագույնի մեջ». այս ֆիլմը էդիտ Պիաֆի կյանքի մասին Է։ Բավական բարդ է։ Անկախ քեզանից լցվում ես հույսով, որ քեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի։ Ու բացի այդ, կառանձնացնեի Կոտիարի փայլուն դերասանական խաղը: Նա շատ մրցանակների արժանացավ այս դերը փայլուն կերտելու համար։

Կարծում եմ՝ Կոտիարը Պիաֆից ավելի լավ խաղաց Պիաֆ ))»։

Հետո կնշեի Պեդրո Ալմադովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմը, որն առաջին հայացքից ձանձրալի է թվում։ Ֆիլմը երկու կանանց եւ երկու տղամարդկանց մասին է։ Մի տղամարդու սերն այնքան ուժեղ է լինում իր սիրելիի հանդեպ, որ տարիներով խնամում է կոմայի մեջ գտնվող աղջկան, իսկ մյուսի սիրելին անգամ մի ամիս չի ձգում, թողնում հեռանում է, եւ այդ կինը մահանում է։ Իսկ մյուս աղջիկը տարիներ անց դուրս է գալիս կոմայից։ Ահա, թե ինչեր կարող է անել սերը եւ նրա բացակայությունը: Բայց այս ամենը հասկանալու համար մենք պիտի շատ դիտենք «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը ու հասկանանք, որ մենք ոչ ոքից լավը չենք, մեզ քիչ երեւակայենք և խնդրենք Աստծուն մեզ սեր տա, եթե մենք դրա պակասն ունենք։ Պետք է սովորենք ոչ միայն սիրվել, այլեւ գեղարվեստորեն սիրել։ Սերը կյանք է եւ կյանքից առավել… Ֆիլմը ձեզ օրինակ»,-եզրափակեց դերասանուհին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan