Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Այդպիսի մարդ եմ՝ սիրում եմ ինքս ինձ տանջել». Լիլիթ Բաբասյան

LIFE

Ամառային հանգստի բուռն սեզոնին BlogNews.am-ը պարբերաբար անդրադառնում է հայ հայտնիների ճամփորդություններին ու իր ընթերցողին է ներկայացնում մանրամասներ: Այսօր զրուցել ենք դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ, ով սիրով պատմել է իրենց ընտանիքի առաջիկա հանգստյան պլանների մասին: Լիլիթի հետ զրուցել ենք նաև աշխատանքից, նրա դեպրեսիայի պատճառների և ներկայիս տրամադրության մասին.

«Պատրաստվում ենք նորից գնալ Շվեյցարիա՝ մեր ընկերների մոտ, իսկ մի փոքր հետո կգնանք ծով»,- ասում է Լիլիթը: Դիետոլոգը նշում է, որ իր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ քաղաքից նրա բացակայությունը ոչ մի խոչընդոտ չի ստեղծի իր՝ հաճախորդների հետ շփվելու և հետագա խորհրդատվություն անցկացնելու համար. «Աշխատանքս հիմնականում համացանցի միջոցով է իրականացվում: Հաճախորդներիս հետ մշտական կապի մեջ եմ, նրանց դիետաները անընդհատ իմ վերահսկողության տակ են: Բացի դրանից՝ միշտ հանգստի եմ մեկնում կարճ ժամանահատվածով, որովհետև երկար հանգստից ձանձրանում եմ»:   

Լիլիթն ասում է, որ առաջիկա ուղևորությանը պատրաստվում են մեկնել ամբողջ ընտանիքով, իսկ մինչ ճամփորդությունը երեխայի առօրյան Լիլիթը փորձում է հնարավորինս հետաքրքիր ու հագեցած կազմակերպել նաև Երևանում. «Առավոտյան զբոսանքը պարտադիր է: Դա հիմնականում արվում է շատ վաղ առավոտյան, երբ դեռ արևը չի տաքացել, հետո արդեն մեր ուտելու ժամն է, որից հետո իմ տղան անպայման մի քանի ժամ քնում է: Երեկոյան էլ արդեն ընտանիքով ենք հավաքվում՝ զբոսանք, ժամանցի վայրեր, տարբեր միջոցառումներ»:

Լիլիթը նշում է, որ իր համար այս հանգիստը շատ սպասված է ու նաև անհրաժեշտ: Մշտական լարված գրաֆիկ, մարզասրահ, սեփական սրճարանի աշխատանքներ՝ ընտանեկան հոգսերի հետ զուգահեռ: Ու քանի որ խոսք գնաց դիետոլոգի առօրյա հոգսերի մասին, հետաքրքրվեցինք նաև Լիլիթի ինքնազգացողությունից, քանի որ օրեր առաջ համացանցում իր օգտատերերին նա բողոքել էր իր վատ ինքնազգացողությունից ու դեպրեսիվ վիճակից.

«Տեսակով այնպիսի մարդ եմ, որ հաճախ եմ դեպրեսիաներ ունենում: Բայց մի լավ բան էլ կա. այդ դեպրեսիաները տևում են ընդամենը 2-3 օր: Հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այս անգամ նման հոգեվիճակիս պատճառը ֆիզիկական հոգնածությունս էր: Շատ եմ աշխատում, ամբողջ օրը համացանցում եմ՝ հաճախորդներիս հետ շփման մեջ: Անգամ երբ հանգստանալու համար մի տեղ եմ դուրս գալիս, միևնույն է, հեռախոսիցս կախված եմ: Սակայն պիտի ասեմ, որ այլ տարբերակ էլ չկա. այդպիսին է իմ մասնագիտությունը, որ ես անընդհատ պիտի կապի մեջ լինեմ հաճախորդներիս հետ: Իսկ սա չի կարող վաղ, թե ուշ սթրեսի չբերել, մանավանդ երբ այդ շփումը զուտ խորհրդատվություն կամ ցուցումներ տալ չէ, այլ ինչ-որ տեղ նաև հոգեբանորեն մարդուն տրամադրել ու աջակցել է պետք: Այնպես որ, այդքան էլ հեշտ չէ 24 ժամ անընդհատ շփվել, այն էլ՝ այդ քանակի մարդկանց հետ, ովքեր ունեն քո խորհրդի կարիքը»:

Այսքանով հանդերձ, սակայն, Լիլիթը նշում է, որ դիետոլոգի իր մասնագիտությունը շատ է սիրում և չնայած մասնագիտական նման նրբություններին՝ սիրով է անում իր աշխատանքը. «Ես իմ գործը շատ եմ սիրում, իսկ դեպրեսիաներիս հիմնական պատճառը, ինչպես և ժամանակակից կյանքում շատերի մոտ է պատահում, սակավաքննությունն է: Սրան էլ գումարվում է վաղ առավոտյան իմ վազքը, արդյունքում էլ լինում է այն, ինչ լինում է: Այդպիսի մարդ եմ՝ սիրում եմ ինքս ինձ տանջել»,- զրույցի վերջում նշեց Լիլիթը:

 
 
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift