Yerevan, 06.December.2025,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը փորձել է շահարկել Բուլղարիայի հետ երկկողմ կապերի մակարդակը` դեսպանի վարորդի տուգանքը չեղարկելու համար

INTERNATIONAL NEWS

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում առաջացած 100 լև տուգանքը (մոտավորապես 28 000 ՀՀ դրամ-խմբ.) հիմք է դարձել, որ Սոֆիայում աշխատող Բաքվի դիվանագետները շահարկեն երկկողմ հարաբերությունների մակարդակն ու սպառնան Բաքվում աշխատող բուլղարացի դիվանագետներին՝ համանման տուգանքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. հունվարին տեղի ունեցած նամակագրությունը, հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:

2017թ. հունվարին՝ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության միջոցով տուգանքի մասին փաստաթղթերը ստանալուց հետո Ադրբեջանի դեսպանության աշխատակից Քենան Մամեդովը (դեսպանության 3-րդ քարտուղար) բազմաթիվ հեռախոսազանգերի ու նամակների միջոցով փորձում է հանդիպում խնդրել ԱԳՆ պաշտոնյաների հետ՝ վթարի շուրջ «բանակցելու համար» (մեջբերումն ըստ նամակի-խմբ.): Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տեղի է ունեցել ավտովթար՝ դեսպանատան աշխատակցի մեղավորությամբ ու մասնակցությամբ. վերջինս տուգանվել է: Տուգանված աշխատակիցը Ադրբեջանի դեսպանի վարորդ Վուգար Սադիգովն է, որը Բուլղարիայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ներկայացրած արձանագրությունն ընդունել էր:

Քարտեզին՝ դեպքի վայրը

Թերևս ավտովթարում հենց դեսպանի վարորդի մասնակցությունն է ստիպել, որ դիվանագետները ակտիվորեն զբաղվեն կենցաղային միջադեպ հիշեցնող հարցով:

Ըստ փաստաթղթերի վերլուծության՝ ադրբեջանական կողմը պահանջել է չեղարկել 100 լևի չափով տուգանքն ու, ըստ երևույթին, միջամտել ապահովագրական ընկերության որոշումը փոխելու և փոխհատուցում ստանալու հարցում (մեղավոր ճանաչելով ոչ միայն դեսպանի վարորդին, այլև ավտովթարի մյուս մասնակցին-խմբ.), ենթադրաբար իրենց մեքենայի վերանորոգման ծախսերը փոխհատուցելու համար: Բուլղարացի դիվանագետները պատասխանել են, որ տուգանքը չի կարող չեղարկվել և արդարացիորեն նշել, որ չունեն որևէ լիազորություն՝ միջամտելու մասնավոր ընկերությունների իրավապայմանագրային հարաբերություններին: Քենան Մամեդովի՝ «բանակցելու խնդրանքներին» ի պատասխան, բուլղարացի դիվանագետները խնդրում են հստակեցնել հանդիպման խնդրո առարկան “the point of the meeting”:

Ադրբեջանցի դիվանագետը 2017-ի փետրվարի 1-ին, ժամը 14:32 րոպեին սկսում է շարադրել նամակագրական ժանրի «գլուխգործոցը», որի շուրջ աշխատանքն ավարտում է հաջորդ օրը՝ ժամը 17:57-ին: Ըստ փաստաթղթի տեխնիկական տվյալների ուսումնասիրության՝ նամակի վրա դիվանագետն, ընդհանուր առմամբ, աշխատել է 4 ժամ 8 րոպե:

Ստորև ներկայացնում ենք նամակի հատվածները:

Մուտքն ու միջադեպը

«Մենք ուսումնասիրեցինք կից փաստաթղթերը՝ վթարի վերաբերյալ և ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստերին:

Երկու տասնամյակից ավելին է, ինչ Ադրբեջանը և Բուլղարիան ունեն բարեկամական հարաբերություններ: Որպես Ադրբեջանի օրինապաշտ քաղաքացիներ, դեսպանության անձնակազմի անդամները ևս մշտապես հարգել են հյուրընկալող երկրի՝ Բուլղարիայի օրենքներն ու կանոնները: Մեքենա վարելու առումով կցանկանայի նորից վստահեցնել, որ նրանք զգույշ վարորդներ են:  Ցանկացած ոք, ով մեքենա է վարում Իզտոկի (թաղամաս Սոֆիայում-խմբ.) շրջանում, որտեղ տեղակայված է մեր դեսպանատունը, կհամաձայնի, որ ներքին շատ փողոցներ երկկողմանի անվտանգ երթևեկության համար նեղ են, ավելին՝ կան նաև մեքենաներ, որոնք շարունակաբար կանգնեցվում են ճանապարհի երկու կողմերում, նույնիսկ մայթերին»,-տրտնջում է դիվանագետը, ասելով, որ որպես «լավ հարևաններ» երբեք այս դժվարությունների մասին դժգոհություն չեն հայտնել:

«Ինչ վերաբերում է պարոն Սադիգովի դեպքինմենք համաձայն ենքոր Նիկոլայ Օստրովսկի և Ակադեմիկ Մեթոդի Պոպովփողոցների հատման տեղում տեղադրված է երթևեկության նշան «Ճանապարհը զիջել», որը ճանապարհային երթևեկությանմեջ նշանակում էոր յուրաքանչյուր վարորդ պետք է այդտեղ պատրաստ լինի կանգնել և թույլ տաոր մյուս մեքենանշարունակի իր ճանապարհըԱյդ օրը պարոն Սադիգովը գտնվում էր Նիկոլայ Օստրովսկի փողոցում՝ դեպի ձախ թեքվելու ևդեպի վեր՝ Ակադեմիկ Մեթոդի Պոպով փողոց շարժվելու մտադրությամբՆա տեսել է վերոնշյալ երթևեկության նշանըմինչևԱկադեմիկ Մեթոդի Պոպով փողոցին մոտենալըՍակայնցավոքդեպի Չարլզ Դարվին փողոց (այդ փողոցում է գտնվումԱդրբեջանի դեսպանատունըխմբ.տեսանելիությունը հատկապես հենց այդ պահին լավը չէր՝ փողոցում կանգնեցված այլմեքենաների պատճառովՀետևաբարվստահ լինելովոր մոտեցող մեքենա չկա՝ նա փոքր-ինչ առաջ քշեց մեքենան՝ մոտեցողայլ մեքենաներին ավելի լավ տեսնելու համար»,-նշված է նամակում՝ հավելյալ պնդումով, թե վթարում մեղքի բաժին է ունեցել մյուս մեքենան (Renault Megane), որը հանգիստ երթևեկել է միակողմանի ճանապարհով՝ առանց կանոնները խախտելու:

Այս երկարաշունչ շարադրանքն ու բացատրությունն ուշագրավ է նրանով, որ դեսպանատունն ընդունել է իր վարորդի մեղքը, սակայն չգիտես ինչու, վկայակոչելով այլևայլ հանգամանքներ, մասնավորապես երկու երկրների 20-ամյա հարաբերություններն ու փողոցների լայնությունն ու երկարությունը ցանկանում է, մեղավորության բաժին գտնել նաև մյուս վարորդի գործողություններում: Այս դրվագը, թերևս, կարելի էր համարել կենցաղային, սովորական միջադեպ, չէ՞ որ վթարից որևէ մեկն ապահովագրված չէ, սակայն կարծում ենք, որ խնդիրն ըստ ամենայնի, ապահովագրության վճար ստանալու հարցն է: Չէ որ, վերջիվերջո տուժել է դեսպանի մեքենան...վերանորոգման հարց կա երևի: Կարծում ենք, վերոնշյալից պարզ է, թե ինչպես և որքանով է Ադրբեջանի դեսպանատան անձնակազմը հարգում հյուրընկալող երկրի օրենքներն ու կանոնները, որ 100 լևի համար նման երկարաշունչ գրագրություն է ձեռնարկում: Դա այն դեպքում, երբ դեսպանի վարորդը բացահայտ խախտել է երթևեկության կանոնները՝ վտանգելով այլոց կյանքը:

Թե ինչպե՞ս փրկվեց ավագ դիվանագետը

Նամակի հաջորդ մասն առանց ժպիտի ընթերցելը դժվար է, ուստի առանց երկար նախաբանի ներկայացնում ենք այն առանց մեկնաբանության:

«Երթևեկության կանոնները պետք է պահպանվեն, և պետք է զգույշ վարել նման պատահարներից խուսափելու համար: Նրանք, ովքեր խախտում են երթևեկության կանոնները, պետք է պատժվեն: Անխոս: Մենք միայն ողջունում ենք այն բոլոր գործունեությունները, որոնք ճանապարհներն ավելի անվտանգ կդարձնեն: Սակայն մեր տեսակետից՝ վերաբերմունքը պետք է բոլորի համար հավասար և նույնը լինի: Ցավոք, վերջին ամիսների ընթացքում երկու դեպք է գրանցվել, երբ Ադրբեջանի դեսպանատան մեքենաները տուժել էին Բուլղարիայի այլ քաղաքացիների ներգրավվածությամբ վթարներից: Առաջինը՝ դեսպանատանը պատկանող BMW մակնիշի երրորդ դասի մեքենան՝ 7001 համարներով, իսկ երկրորդը ևս մեր դեսպանությանը պատկանող մեկ այլ BMW մակնիշի հինգերորդ դասի մեքենան՝ 7070 համարանիշերով: Վերջին դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերին՝ Ֆրիտյոֆ Նանսեն և Լյուբեն Կարավելով փողոցների խաչմերուկում: Դեսպանատան ավագ դիվանագետ պարոնՎուսալ Աբդուլաևը նոր էր կանգնեցրել մեքենան և արդեն ցանկանում էր դուրս գալ դրանիցերբ այն վտանգավոր հարվածստացավ ձախ կողմից՝ երթևեկությանը հակառակ շարժվող Նիսսան մեքենայիցԻնչպես հետագայում մեր գործընկերոջըբանավոր կերպով բացատրել էր վարորդը՝  ցուրտ եղանակի պատճառով նրա մարտկոցը շարքից դուրս էր եկել և նա չէրկարողացել գործի գցել շարժիչըԱյդ պատճառով էլ որոշել էր միայնակ ետ հրել մեքենան՝ շարժիչը գործի գցելու համարԵվքանի որ հրելուց մեքենայից դուրս էր եկելչէր կարողացել կառավարել ընթացքն ու արդյունքում վնասել էր պարոն Աբդուլաևիմեքենաներբ նա դեռ ներսում էրԵթե մեր դիվանագետը մի քիչ շուտ դուրս գար մեքենայիցապա հաստատապես կամկզոհվերկամ էլ ծանր վնասվածքներ կստանար: Կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ դա ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է: Երկու դեպքում էլ, ոստիկանությունն ու ապահովագրական ընկերությունը տեղեկացվել էին և ժամանել վթարի վայր: Երկրորդ դեպքում, նրանք եկան մեկ ժամ հետո և կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները: Տղան, որ հարվածել էր պարոն Աբդուլաևի մեքենային ստորագրեց բոլոր փաստաթղթերն ու լքեց դեպքի վայրը, ասես տեղի էր ունեցել մանր մի վթար: Մենք չենք կասկածում որ բուլղարական ճանապարհային ոստիկանությունը համապատասխան տուգանքներ է կիրառել նաև Բուլղարիայի քաղաքացիների նկատմամբ, ովքեր այդ երկու վթարների մեղավորներն էին, սակայն, ցավոք սրտի, դեսպանատունը մինչև այժմ տեղեկացված չէ կիրառված որևէ գործողության մասին»,-ասված է նամակում:

Վճարել, թե՞ չվճարել, այս է խնդիրը

Սիրահոժար կերպով ընդունելով ակնհայտ իրողությունները և թղթի վրա փրկելով Վուսալ Աբդուլաևի (դեսպանության խորհրդական քաղաքական հարցերով) կյանքը՝ ադրբեջանցի դիվանագետներն անցնում են սպառնալից ակնարկի, թե տուգանելու են Բաքվում Բուլղարիայի դեսպանության աշխատակիցներին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը Բաքվում Բուլղարիայի դեսպանատան անձնակազմի աշխատակիցների կողմից երթևեկության կանոնների խախտման դեպքում նրանց դեմ տուգանքներ չի սահմանում, և որ չի եղել դեպք, երբ Ադրբեջանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցը տուգանք վճարի»,-գրում է ադրբեջանական դեսպանության երրորդ քարտուղարը:

Նամակի գագաթնակետը, թերևս, դրա ամփոփումն է, որում Քենան Մամեդովը ըմբռնումն ու սպառնալիքը խառնում է միևնույն կոկտեյլի մեջ. «Խնդրում եմ մեզ ճիշտ հասկացեքՄեզ համար խնդիրը տուգանքը վճարելչվճարելը չէայլ մեր հարաբերություններիփոխադարձությունն ու հիմնվելով այդ սկզբունքի վրա դեսպանությունը ստիպված պիտի լինի նման ամեն դեպք զեկուցել մերմայրաքաղաք և բուլղարական դեսպանության անձնակազմի առաջ կծառանան նույն մեղադրանքներըՍակայն  բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգովմենք կցանկանայինք խուսափել նման տհաճ միջադեպերից մեր երկկողմհարաբերություններում»:

Թե ինչպես է ավարտվել 100 լևի արժեք ունեցող այս պատմությունն, այլևս կարևոր չէ: Սակայն հուսով ենք Ադրբեջանի դեսպանի վարորդը սերտել է անվտանգ երթևեկելու դասը, չէ որ հակառակ դեպքում Իզտոկի նեղ փողոցների բնակիչները պետք է վախենան Ադրբեջանի դեսպանի մեքենայի անիվների տակ հայտնվելուց:

 

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club