ԵԽԽՎ համազեկուցողները բացառել են ԼՂ հակամարտության ռազմական լուծումը
POLITICSԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա), ինչպես նաև Ադրբեջանի համազեկուցողներ Ստեֆան Շենակը (Ավստրիա) և Սեզար Պրեդան (Ռումինիա) կոչ են արել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և հիշեցրել են Հայաստանին ու Ադրբեջանին իրենց պարտավորվածությունները՝ կարգավորելու տարաձայնությունները խաղաղ կերպով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



