Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի Õ �նորհավորական ուղերձում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: 

Դուք հայ մամուլի պատմության այն շարունակողներն եք, ովքեր այսօր իրենք էլ գրում են այդ պատմությունն իրենց ամենօրյա ու ամենժամյա գործունեությամբ՝ խոսքով ու բառով, լուսանկարով ու կադրով լուսաբանելով երկրի ու մարդու կյանքը, հոգսն ու ուրախությունը, արձանագրելով խնդիրը, լուծում պահանջելով եւ առաջարկելով: Ձեր աշխատանքը չոր արձանագրություն չէ, որը սոսկ փաստագրում ու ամփոփում է երեւույթն ու իրադարձությունը, հատկապես որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հաճախ փոփոխվում է դանդաղաշարժություն եւ առավել եւս տեղապտույտ չհանդուրժող արագÕ �ւթյամբ: Դուք թե՛ հասարակության, թե՛ պետության ամենատես աչքն եք, որի օբյեկտիվը երբեք իրավունք չունի շեղվել անաչառության ու ճշմարտախոսության ուղուց, որը չի կարող անտարբեր ու անզգացմունք լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է շրջապատում, պետական ու հասարակական-քաղաքական կյանքում:

Հայաստանում առկա իրավական դաշտն ու հասարակական-քաղաքական մթնոլորտն ապահովում են բացախոսության ու հրապարակայնության այնպիսի միջավայր, որտեղ փոխադարձաբար հասանելի են քաղաքացու եւ պետության ձայները: Զանգվածային լրատվամիջոցների բարդ ու պատասխանատու առաքելությունն է անաչառ տեղեկատվության մատուցմամբ այդ ձայները ընկալելի ու հասկանալի դարձնել միմյանց, առանց անհանդուրժողականություն ու չարություն, անհասկացողություն ու թյուըմբռնում առաջացնելու: Լրագրողի մասնագիտությանը հակացուցված են անտարբերությունն ու շահախնդրությունÕ ¨, որովհետեւ չափազանց մեծ է այն վստահությունը, որ դրսեւորվում է լրագրողական խոսքի հանդեպ եւ նույնքան ցավոտ՝ այդ վստահությունը կորցնելու հետեւանքը լրատվամիջոցի ու լրագրողի համար:

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծումը կախված է նաեւ հենց քաղաքացու ակտիվությունից: Այս տեսանկյունից նրա քաղաքացիական դիրքորոշման ձեւավորման հարցում կարեւոր դեր են խաղում լրատվամիջոցները՝ լիարժեքորեն օգտվելով սահմանադրական ազատության ընձեռած հնարավորություններից: Հայաստանյան ԶԼՄ-ների ընտանիքն իր արհեստավարժ գործունեությամբ առաջարկում է կարծիքների ու գնահատականների լայն ներկապնակ: Արդյունքում՝ քաղաքացու եւ իշխանության արդյունավետ երկխոսության ճանապարհ ը մշտապես բաց ու գործուն է, հասարակական կարծիքի ձեւավորումը՝ չդադարող գործընթաց, իսկ այս ամենից միաժամանակ շահում են թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛, իհարկե, ազատ խոսելու եւ գործելու իրավունքը: 

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն եւ չմարող ստեղծագործական երեւակայություն: Թող լավատեսությունն ու ոգեւորությունը ձեզ մշտապես ուղեկցեն ձեր ողջ գործունեության ընթացքում՝ նպաստելով նոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելուն»: 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards