Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի Աշոտ Սիմոնյանը
SOCIETYԱրագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը հայտնեց, որ Գաբրիել Գյոզալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ՀՅԴ-ն Արագածոտնի մարզպետի պաշտոնում կառաջադրի կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Աշոտ Սիմոնյանը ծնունդով Արագածոտնի մարզից է, աշխատասեր ու եռանդուն երիտասարդ է:
Գաբրիել Գյոզալյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2016թ. մարտին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



