ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները նվազել են 5 մլրդ դրամով
ECONOMICSՀՀ պետական բյուջեից 2017 թվականի հունվար-մայիսին տրամադրվել են 38.7 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 78.2 տոկոսը և 11.4 տոկոսով (շուրջ 5 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված պետական աջակցությունն ավելի շուտ տրամադրելու (1.9 մլրդ դրամ) և խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորմանը 1.4 մլրդ դրամ հատկացնելու հանգամանքով, որն ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



